Այս մեթոդի արդյունավետությունը հաստատվել է դարերով: Ձվի օգտակարության մասին գիտե գրեթե բոլորը, սակայն ոչ բոլորը գիտեն, թե որքան օգտակար է ձվի կեղևը:
Ձվի կեղևը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում: Այդ իսկ պատճառով շատերն այն օգտագործում են որպես սննդային հավելում:
Ձվի կեղևում պարունակվում է շուրջ 750- 800 մգ կալցիում;
Կալցիումի հետ մեկտեղ ձվի դեղնուցը պարունակում է երկաթ, պղինձ, ֆտոր, ֆոսֆոր. ցինկ, մագնիում:Կալցիումը նպաստում է ողնուղեղում բջիջների ձևավորմանը, պայքարում է խոլեստերինի դեմ, կարգավորում է արյան ճնշումը:
Գաստրիտի և խոցի նշանները թեթևացնելու համար կեղևը մանրացնել, որը նախապես պետք է լավ լվանալ: ¼ գդալ ստացված փոշին խառնել երկու ճաշի գդալ կիտրոնի հյութի հետ, ավելացնել երկու ճաշի գդալ կաթ: Ընդունել օրը երկու անգամ, առավոտյան քաղցած վիճակում, և երեկոյան քնելուց առաջ:
Ձվի կեղևը ամրապնդում է իմունիտետը և մաքրում է արյունը
Վեց ձվի կեղևը լավ լվանալ, մանրացնել, այնուհետր լցնել 3 լիտր ջրով լցված բանկայի մեջ: Պահել սառնարանում մեկ շաբաթ: Մեկ շաբաթ անց ընդունել 2-3 բաժակ օրվա ընթացքում: Կարելի է ավելացնել նաև կիտրոնի հյութ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ձվի դեղնուցի մեջ պարունակվող կալցումը շատ օգտակար է նրանց, ովքեր վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ ունեն:
Վերցնել 8 ձվի կեղև, լավ լավանալ, մանրացնել փոշու տեսքով, ավելացել 1 լիտր թունդ օղի և 1 կգ մեղր, լավ խառնել և թրմել մեկ շաբաթ:
Ընդունել օրը 3 անգամ, 1 թեյի գդալ ուտելուց հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն