Article image
Ամենահամեղ պաշտետի բաղադրատոմսը, որ ես երբևիցե փորձել եմ

Բաղադրատոմսը մայրիկս վաղուց  է իմացել, երբ հյուր է գնացել, և այժմ այս պաշտետը շատ հաճախ է պատրաստվում մեր տանը:

 

Բաղադրիչներ.

  • ծովատառեխ՝ 1 հատ
  • կարագ՝ 150 գ.
  • հալած պանրիկ՝ 2 հատ
  • գազար (փոքր)՝ 3 հատ
  • Պատրաստելու եղանակը.

    Ծովատառեխը մաքրել, հանել կաշին և փշերը: Գազարը եփել: Ձուկը, գազարը, կարագը, պանրիկները աղալ և խառնել: Պաշտետը պատրաստ է: Սառնարանում կարելի է պահել մինչև 5 օր (հստակ չգիտեմ, այդքան երկար երբեք չի մնացել): Կարելի է հացին քսել, եփած կամ թխած  կարտոֆիլի շերտերին, լցոնել ձուն, լոլիկը:

    Աղբյուր՝ Առաջին Ինֆո