Դանդաղորեն ավելացրեք ջուրը և խառնեք խմորը: Հնարավոր էՙ ալյուրի որակից կախվածՙ ձեզ անհրաժեշտ լինի այլ քանակությամբ ջուր: Կողմնորոշվեք՝ ելնելով խմորի թանձրությունից: Այն պետք է լինի բավականաչափ փափուկ և էլաստիկ:
Փաթաթեք խմորը ցելոֆանի մեջ և թողեք 20 րոպե հանգստանա: Ապա կրկին խառնեք խմորը և գրտնակեք այն՜ որքան հնարավոր է բարակ: Խմորը պատեք ձիթապտղի յուղով: Բաժանեք 2 մասի և խմորի շերտերը դրեք իրար վրա այնպես, որ շերտերի յուղով պատված մասերը վերևում լինեն:
Խմորը փաթաթեք գլանակաձև՝սննդի համար նախատեսված ցելոֆանով և դրեք սառցարան 15 րոպե: Ապա գլորելով բացեք խմորը և սկսեք աշխատանքը:
Կարող եք օգտագործել ցանկացած լցոն: Այս շերտավոր խմորը անհավանական թեթև ու փափուկ է ստացվում: Անպայման գրի առեք բաղադրատոմսը և զարմացրեք ձեր մտերիմներին:
Աղբյուր՝ Նոր Ինֆո