Article image
Եվա Բաղդասարյանի 24-ամյակի խնջույքի լուսանկարները

Հայկական մի շարք սերիալներից հայտնի Եվա Բաղդասարյանը երեկ դարձել է 24 տարեկան: Նա տարեդարձը նշել է Երեւանի ժամանցի վայրերից մեկում: Թե ինչ զգեստ եւ տորթ էր ընտրել երեկույթի համար, կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Եվային կեսգիշերին առաջինը շնորհավորել են ծնողները.«Նաեւ մտերիմ ընկերուհիս եւ ամբողջ Ինստագրամը:): Ընկերուհիներս որոշել էին ինձ անակնկալ մատուցել, եւ մեր տուն էին եկել մուլտհերոսների կերպարներով, անգամ չգիտեի` ով ով է»

Դերասանուհի-մոդելն ասել է նաեւ, թե ովքեր են եղել իր հյուրերը.«Քանի որ կլոր ամյակ չէր, որոշեցի նշել ամենահարազատ մարդկանցով: Ներկա էին ընտանիքիս անդամներն ու ընկերուհիներս: Ճիշտ է` հայտնի շատ ընկեր-ընկերուհիներ ունեմ, բայց միայն դերասանուհի Թամարա Գեւորգյանին էի հրավիրել, քանի որ բացի գործընկերներ լինելուց, մենք նաեւ մտերիմ ընկերուհիներ ենք»:

Տորթի մոմերը փչելիս երազանք պահելու մասին Եվան, իհարկե, չի մոռացել.«Այս տարին ինձ համար շատ լավն էր, քանի որ հնարավորություն ունեցա մասնակցել «Միսս ԱՊՀ» մոդելային մրցույթին եւ բավական բարձր հորիզոնական զբաղեցնել: Այժմ զբաղված եմ մոդելային գործունեությամբ, հագուստի գովազդով եւ այլն: Իսկ հեռուստատեսային նորություն դեռ չունեմ, չեմ կարող ասել` երբ կրկին կլինեմ եթերում»: