Հաղորդավար-ամուսիններ Վահե Խանամիրյանին եւ Լիլիթ Մուրադյանին առաջարկեցինք լուսանկարել իրենց ընտանեկան զբոսանքն աշնանային Երեւանում, եւ երեկ եղանակը մեր կողմից էր: Անի-Անդրեայի եւ ծնողների հարաբերություններից ուղղակի սիրտ է հալվում:): BRAVO.am-ի ֆոտոշարքն ու զրույցը Լիլիթի հետ՝ աշունը ջերմությամբ ճանապարհելու համար:
Հայրիկի աղջիկը
Հատուկ ինչ-որ ձեւով չենք ընտրել մեր դստեր անունը: Ուզում էինք հայկական անուն լինի, այդ պատճառով ընտրեցինք Անին, իսկ Անդրեա… որովհետեւ Անդրեա: Անդրեան միանշանակ հայրիկի աղջիկն է: Լինում են դեպքեր, երբ ես նեղացած եմ լինում, եւ այդ ժամանակ Անդրեան միանգամից դառնում է հայրիկի աղջիկը: Վահեն էլ օգտվում է այն փաստից, որ ինձնից նեղանալու դեպքում Անդրեան վազում է իր մոտ: Լինում է նաեւ, որ երկուսով սկսում են հոգուս հետ խաղալ: Բայց չի լինում այնպես, որ այն, ինչ ես թույլ չեմ տալիս, Վահեն թույլ տա: Մենք շատ օբյեկտիվ ենք:

«Անդրեան փոխեց ամեն ինչ»Նրա ծննդից հետո փոխվեց ամեն ինչ՝ մեր սկզբունքները, նախասիրությունները, մեր օրը, նպատակները, աշխարհայացքը: Անդրեան մեր կյանքում փոխեց ամեն ինչ: Նա ինքնատիպ է: Նրան նայելիս ոչ ինձ եմ տեսնում, ոչ էլ՝ Վահեին: Աղջիկս վերցրել է մեզնից այն, ինչ իրեն պետք է: Կան պահեր, երբ դառնում է ինձ նման թե՛ արտաքինով, եւ թե՛ բնավորությամբ: