Վարսակը դասվում է ամենաօգտակար մթերքների շարքին, քանի որ հարուստ է սննդարար նյութերով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեության համար: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ վարսակը պարունակում է մանգան, ֆոսֆոր, մագնիում, պղինձ, երկաթ, ցինկ, կալիում, կալցիում, B1, B5, B3, B6 վիտամիններ:
Վարսակի փաթիլները կարող եք օգտագործել նախաճաշին, ինչը կօգնի լավացնել նյութափոխանակությունը, էներգիա ստանալ, վերահսկել ախորժակը: Կայքը ներկայացրել է վարսակի պատրաստման մի քանի բաղադրատոմս:
Բանան, վարսակ, ընդեղեն. բաղադրիչներ
Պատրաստման եղանակը: Բաղադրիչները լավ խառնեք, տարան ծածկեք, դրեք սառնարանում: Օգտագործեք առավոտյան:
Հապալաս, վարսակ և հնդկական ընկույզ. բաղադրիչներ
կես բաժակ վարսակ կես բաժակ հապալաս կես բաժակ կոկոսի կաթ 1 թեյի գդալ չիայի սերմեր 1 ճաշի գդալ մանրացրած հնդկական ընկույզ:
Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները խառնեք, դրեք սառնարանում: Առավոտյան կաթ ավելացրեք, խառնեք և օգտագործեք:
Ազնվամորի, նուշ, կոկոս. բաղադրիչներ
կես բաժակ վարսակ կես բաժակ ազնվամորի 1 թեյի գդալ մեղր կես բաժակ կոկոսի կաթ կես ճաշի գդալ մանրացրած նուշ մի փոքր դարչին:
Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները խառնեք, բացի կոկոսի կաթից: Տարան պահեք սառնարանում, առավոտյան ավելացրեք կաթն ու օգտագործեք:
https://168.am/2018/11/23/1044731.html