Գրում է asekose.am-ը
«Առողջապահության նախարարը ամբողջ մաղձով կիլոմետրանոց հարձակում է գրել «Հրապարակ» թերթի ուղղությամբ: Անկեղծ ասած, չեմ հասկանում մեր պաշտոնյաների էմոցիոնալ, որոշ դեքերում անհավասարակշիռ մեկնաբանությունները մամուլի հրապարակումների վերաբերյալ:

Դժգոհությունները հաճախ պատերազմի են նմանվում, մինչդեռ կարելի է քաղաքակիրթ հերքում պահանջել: Մի խոսքով հերիք մուտիտներին, տգեղ է: Մի արեք, պարզապես մի արեք»,-գրել է ArmComedy քաղաքական-երգիծական հաղորդման հաղորդավար, հումորիստ Նարեկ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում: