Շատերս ենք սիրում ռեհանն իր հագեցած հաճելի բույրի և դառնա–քաղցրավուն համի համար։
Այս կանաչիի անվանումն առաջացել է հունական Basileus բառից, որ նշանակում է «թագավոր» կամ «արքա»։
Հնդկաստանում ռեհանը մարմնավորում է հյուրասիրությունը, հին Իտալիայում այն օգտագործում էին որպես «սիրո խոտ»։

Ժողովրդական բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է աչքերի և ականջների բորբոքումների ժամանակ։ Աչքի հիվանդությունների ժամանակ (կոնյունկտիվիտ, կատարակտ, գլաուկոմա) 1 ճ.գ չոր ռեհանը թրմում են 1 բաժակ եռացրած ջրի մեջ։ Սառելուց հետո աչքերը օրական մի քանի անգամ լվանում են դրանով։
Ռեհանի թուրմը՝ 2 ճ.գ. չորացրած ռեհանը 0,5 լիտր ջրի մեջ եռացնում ենք թույլ կրակի վրա, 10 րոպե սառեցնում և կոմպրես դնում ականջին ամեն օր, մինչև ցավը կանցնի։ Նաև հանգստացնում է ցավը օտիտի ժամանակ.
Նյարդային լարվածության, հոդացավերի և գլխացավի դեպքում ռեհանը խմում են որպես թեյ։ Պարզապես լցնում ենք խոտը մեկ բաժակ եռացրած ջրի մեջ, թողնում 15-20 րոպե և խմում լիմոնով, շաքարով կամ մեղրով՝ օրական երկու անգամ։
Աղբյուրը ՝ https://myentertrain.com/am/entarm/128408