Article image
«Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանը կներկայացնի Սրբուկը

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Սրբուկը։ Այս մասին հայտնեցին Հանրայինի «Լավ երեկո» հաղորդաշարի ավարտին: 

Ի դեպ, Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է երգի մրցույթ։ Առաջարկվող երգն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչեւ 2019թ.-ի հունվարի 10-ը: (Մանրամասները՝ www.eurovision.am կայքում):

Նշենք նաեւ, որ մրցույթի կիսաեզրափակիչ համերգները տեղի կունենան Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում` 2019 թ-ի մայիսի 14-ին եւ 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին։

https://bravo.am/news