Article image
Վահանաձև գեղձի խնդիրներ. բնական միջոցներ, որոնք կօգնեն հոգ տանել գեղձի առողջության մասին

Վահանաձև գեղձի խանգարումներն ազդում են ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա՝ հանգեցնելով մի շարք խանգարումների: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ գեղձի հիվանդությունների զարգացումը պայմանավորված է մի խումբ գործոններով, այդ թվում՝ ժառանգական նախատրամադրվածությամբ և յոդի անբավարար մակարդակով:

Հիպոթիրեոզի՝ վահանաձև գեղձի կողմից նորմայից քիչ քանակով հորմոններ արտադրելու դեպքում նկատվում են հետևյալ ախտանշանները.

  • հոգնածություն
  • քաշի անբացատրելի ավելացում
  • այտուցված կամ գունատ դեմք
  • մկանային ցավեր
  • ձայնի խռպոտություն
  • մաշկի չորություն
  • խոլեստերինի բարձր մակարդակ
  • առատ արյունահոսություն դաշտանային ցիկլի ընթացքում
  • հոդերի խնդիրներ:
  • Հիպերթիրեոզի դեպքում վահանաձև գեղձը գերակտիվ է, ինչը հանգեցնում է հետևյալ խնդիրներին.

  • ախորժակի փոփոխություն
  • գլխապտույտ
  • գրգռվածություն
  • տախիկարդիա
  • առատ քրտնարտադրություն
  • դիարեա
  • մազաթափություն
  • վերարտադրողական առողջության խնդիրներ
  • քնի հետ կապված խնդիրներ:
  •  

    Վիտամիններ, հանքանյութեր, մթերքներ, որոնք կնպաստեն վահանաձև գեղձի աշխատանքին

    Սելեն: Ակտիվացնում է գեղձի հորմոնները: Օրգանիզմն այս միկրոտարրով ապահովելու համար սննդակարգ ներառեք բրազիլական ընկույզ, ծովամթերք, մսամթերք, մասնավորապես՝ լյարդ: Միայն թե մի չարաշահեք սրանք, քանի որ սելենի ավելորդ մակարդակը կարող է հակառակ արդյունքն ունենալ:

    Յոդ: Այս տարրն էական նշանակություն ունի վահանաձև գեղձի հորմոնների արտադրման համար: Ձկնամթերքն ու յոդացված աղը կօգնեն օրգանիզմն ապահովել յոդի բավարար մակարդակով:

    Ցինկ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ վահանաձև գեղձի խնդիրներով տառապող կանանց օրգանիզմին չի բավարարում ցինկի մակարդակը:

    Կալցիում և վիտամին D: Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման հետևանքով ոսկորները թուլանում են: Այդ պատճառով խորհուրդ է տրվում կալցիումով հարուստ մթերք օգտագործել, ինչպես նաև՝ բավարար քանակով վիտամին D ստանալ:

    Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումները կարող են ախտորոշվել բացառապես էնդոկրինոլոգի կողմից համապատասխան հետազոտություններից հետո: Եթե խնդիրն արդեն հայտնաբերվել է, հարկավոր է հետևել բժշկի ցուցումներին, ուշադրություն դարձնել նաև սննդակարգին՝ դրանում ներառելով հետևյալ մթերքները.

    ծովամթերք՝ հարուստ է յոդով գազար և ձու՝ պարունակում են վիտամին A սպանախ, ընդեղեն, հավի միս՝ հարուստ են ցինկով:

    Խուսափեք շաքարի, կիսաֆաբրիկատների, ֆասթ-ֆուդի, վնասակար ճարպերի, սպիտակ ալյուրի օգտագործումից:

    Աղբյուրը ՝ https://168.am/2018/11/21/1043531.html