Դերասանուհի Արփի Գաբրիելյանը դեռ շաբաթներ առաջ Ինստագրամի իր էջում կիսվեց հաճելի նորությամբ՝ այսուհետ ներկայացնում է իր հեղինակային Feral X Arpi շրթներկները, որոնց շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ՝ դերասանուհու ծննդյան օրը:
Օրը բավականին հագեցած էր։ Նախ՝ դերասանուհին հանդիպեց երկրպագուների հետ, ինքնագրեր բաժանեց, լուսանկարվեց, իսկ երեկոյան դիմավորեց հրավիրված հյուրերին:
Իսկ երեկոյան Արփին հրապարակել է տեսանյութ, որում ցուցադրել է, թե որքան շատ ծաղիկներ է ստացել այդ օրը։ Դերասանուհին տեսանյութը մեկնաբանել է Անչափ շնորհակալ եմ , ու ծաղիկները տեղավորել է ավտոմեքենայի բեռնախցիկում, քանի որ դրանք անչափ շատ էին ։
Աղբյուր ՝ https://boomnews.am/post/inchpisi-arhamarhanqov-e-arpi-gabrielyany-varvoum-erkrpagouneri-koghmic-stacats-tsaghikneri-het-tesanyout