Article image
Ըմպելիք, որը կամրացնի սիրտը, կմաքրի օրգանիզմը, դուրս կբերի աղն ու միզաթթուն

Ըմպելիք, որը կարճ ժամանակահատվածում կմաքրի օրգանիզմը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ բնական բաղադրիչներով պատրաստվող ըմպելիքն արագացնում է նյութափոխանակությունը, մաքրում երիկամները, օրգանիզմից դուրս բերում միզաթթվի ավելորդ մակարդակը, ազատում այտուցներից: Այն կօգնի նաև փորկապության դեպքում, քանի որ հարուստ է բջջանյութով:

 

Հարուստ է C, B խմբի վիտամիններով, ինչպես նաև մանգանով, պղնձով: Ըմպելիքը միզամուղ ազդեցություն է ունենում և հաջողությամբ կարող է օգտագործվել այտուցների, միզասեռական համակարգի վարակների դեպքում: Օգնում է կանխարգելել անեմիայի զարգացումը, զարկերակային ճնշման բարձրացումը:

Բաղադրիչներ

2-3 ճյուղ նեխուր 2 կտոր թարմ կամ սառեցված արքայախնձոր 3 ճյուղ մաղադանոս 200 մլ ջուր կամ սառը թեյ:

Բոլոր բաղադրիչները բլենդերում հարեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված:

 

Խորհուրդ է տրվում օգտագործել մի շաբաթ՝ օրվա ընթացքում 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան՝ յուրաքանչյուր անգամ մեկ բաժակ:

Ցանկության դեպքում կարող եք ըմպելիքին երկու ճաշի գդալ վարսակի փաթիլներ ավելացնել, ինչպես նաև՝ ընդեղեն և սերմեր:

Ուշադրություն: Ըմպելիքը թույլ չի տրվում հղի կանանց: Նախքան որևէ միջոց օգտագործելը խորհրդակցեք մասնագետի հետ: