Բերանի խոռոչի ուռուցքներն օրեցօր ավելի ու ավելի տարածված խնդիր են դառնում, ուստի այս վտանգավոր հիվանդության մասին հուշող վաղ ախտանշաններն իմանալը շատ կարևոր է: Նման չարորակ նորագոյացությունների դեպքում բարեհաջող բուժման առաջին նախապայմանը հիվանդությունը ժամանակին հայտնաբերելն ու միջոցներ ձեռնարկելն է, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ախտանշան, որոնք կարող են վկայել վտանգավոր պաթոլոգիական գործընթացի առկայության մասին և կօգնեն հայտնաբերել այն զարգացման վաղ փուլում:

Այսօր լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում թոքերի, կրծքագեղձի, գլխուղեղի կամ շագանակագեղձի քաղցկեղին, սակայն անտեսում են բերանի խոռոչի քաղցկեղը, մինչդեռ այն իր տարածվածության աստիճանով զբաղեցնում է աշխարհում վեցերորդ տեղը:

Բերանի խոռոչի չարորակ ուռուցքների շարքին են դասվում ոչ միայն հենց բերանի խոռոչի ուռուցքները, այլև թքագեղձերի և նշագեղձերի չարորակ նորագոյացությունները: Սովորաբար նման ուռուցքների առկայությունը պայմանավորված է լինում կարիեսով ու լնդերի հիվանդություններով, ինչը ենթադրում է, որ զգալի նշանակություն է ունենում նաև բերանի խոռոչում անաէրոբ մանրէների աճն ու զարգացումը: Սակայն հիվանդության զարգացմանը նպաստող հիմնական գործոնը, այնուամենայնիվ, մարդու կենսակերպն է, այլ կերպ ասած՝ այնպիսի վատ սովորությունները, ինչպիսին են ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծխախոտի չարաշահման դեպքում բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծանում է հինգ անգամ, իսկ ալկոհոլի չարաշահման դեպքում՝ չորս անգամ: Պետք չէ մոռանալ նաև բերանի խոռոչի ողողման համար նախատեսված հատուկ հեղուկների մասին, որոնք ստեղծված են սպիրտի հիման վրա, քանի որ դրանք նույնպես կարող են նպաստել հիվանդության զարգացմանը:

Սակայն ինչպես և քաղցկեղի ցանկացած այլ տեսակ, բերանի խոռոչի քաղցկեղը նույնպես հնարավոր է հեշտությամբ բուժել՝ այն ժամանակին հայտնաբելով, իսկ ժամանակին հայտնաբերելու համար պետք է իմանալ հիվանդության մասին վկայող ախտանշանները:

loading...