Այս մրգերի ու բանջարեղենի օգտագործումը կօգնի առողջ լինել, ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ առանց սովամահ լինելու: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ դրանք երկար ժամանակով հագեցածության զգացում են պարգևում:

Կանկար: Կանկարն 9 գրամ բջջանյութ է պարունակում, որը լավացնում է նյութափոխանակությունը, երկար ժամանակով հագեցածության զգացում հաղորդում:

Կարտոֆիլ: Կարտոֆիլը բարձր գլիկեմիկ ինդեքս ունի, ինչը նշանակում է, որ այն մեծ քանակով ածխաջրեր է պարունակում: Այն հագեցածության զգացում է հաղորդում, միայն թե մի մոռացեք, որ կարտֆիլը բավական կալորիական է, հետևաբար՝ հարկավոր չէ դրան յուղեր ավելացնել:

 

Բանան: Բանանը կալիում և վիտամին B6 է պարունակում, էներգիա է հաղորդում, ու թեև բավական կալորիական է՝ հարուստ է բջջանյութով:

Ծաղկակաղամբ: Ծաղկակաղամբը հարուստ է C, K վիտամիններով, ֆոլաթթվով, ինչպես նաև բջջանյութով, որն անհրաժեշտ է նաև սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման համար:

Խնձոր: Խնձորը մեծ քանակով ջուր և մանրաթելեր է պարունակում, ինչի արդյունքում երկար ժամանակով հագեցածության զգացում է հաղորդում: Խնձորը հարուստ է նաև պեկտինով՝ նյութ, որն օգնում է իջեցնել արյան մեջ խոլեստերինի, ինչպես նաև՝ գլյուկոզայի մակարդակը:

Կարմիր մրգեր: Սրանք քիչ քանակով կալիորիաներ և մեծ քանակով հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք օգնում են կանխարգելել բորբոքումը: Այս մրգերը նաև բջջանյութով են հարուստ, կարող են օգնել կանխարգելել ճարպակալումն ու սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը:

Գազար: Գազարն օգտակար է աչքերի առողջությանը, այն հարուստ է բջջանյութով, որն օգնում է երկար ժամանակ հագեցածության զգացում ապահովել:

Ավոկադո: Ավոկադոն բավական շատ ճարպեր է պարունակում, բազմաթիվ օգտակար հատկություններ ունի և սննդարար է:

Արմավ: Թեև արմավը բավական կալորիական է, այն բնական շաքար է պարունակում, ինչպես նաև՝ մեծ քանակով բջջանյութ:

https://168.am/2018/11/18/1041786.html

loading...