Հնդկաձավարով դիետան հնարավորություն է տալիս 14 օրվա ընթացքում նիհարել մոտ 10 կգ: Ի տարբերություն այլ դիետաների՝ այն առողջարար է, նաև նպաստում է ցելյուլիտի վերացմանը:

Օրվա ողջ պաշարը պետք է պատրաստել նախորդ օրը, այն էլ հատուկ եղանակով. 0,5 կգ հնդկաձավարին ավելացնել 1,5 լ եռացրած ջուր, ափսեն փաթաթել կտորով և թողնել մինչև առավոտ:

14 օրերի ընթացքում թույլ է տրվում օգտագործե նաև կեֆիր, սակայն պետք է բացառել ցանկացած այլ ուտելիք, հյութ և նույնիսկ համեմունք: Դիետայի ընթացքում արգելվում է սնվել երեկոյան ժամը 6-ից հետո, ուտելուց առաջ կարելի է խմել մեկ բաժակ կեֆիր:

Խորհուրդներին ճիշտ հետևելու դեպքում ավարտին արդյունքն ակնհայտ կլինի: Դիետան կարելի է կրկնել նվազագույնը մեկ ամիս անց:

loading...