Բաղադրիչներ.
4 լոլիկ,
1 վարունգ,
1 կարմիր սոխ,
քաղցր պղպեղ – 1հատ,
բրինձա ( ֆետա պանիր) – 250 գ,
ձիթապտուղ – 12 հատ,
սուսամբար – 1 թեյի գդալ,
ձիթապտղի յուղ – 3 ճաշի գդալ,
կիտրոնի հյութ – 1 ճաշի գդալ

 

Պատրաստման եղանակը

Բանջարեղենը լվանալ, չորացնել: Վարունգը երկարությամբ կիսել, սերմերը հեռացնել, շերտատել:

Յուրաքանչյուր լոլիկը 8 մասի բաժանել: Պղպեղի սերմատուփը հեռացնել, քառակուսիներով կտրատել: Սոխը մանր կտրատել:

 

Ցանկության դեպքում բանջարեղենին ավելացնել  կես փոքրիկ գլուխ կաղամբ: պանիրը քառակուսի կտրատել: Աղցանամանի մեջ խառնել լոլիկը, վարունգը, պղպեղը, սոխը, պանիրը, անկորիզ ձիթապտուղները: 

Վրան կիտրոնի հյութ ցողել, բուսայուղ լցնել: Աղցանի վրա կարելի է աղ չանել, քանի որ պանրի աղիությունը բավական է:

Պատրաստման ևս մեկ շատ հետաքրքիր և օրիգինալ տարբերակ։ Պատրաստման եղանակը դիտեք տեսանյութով ՝ 

 

 

loading...