Գրում է bravo.am

BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ այսօր լույս աշխարհ է եկել Անի Խաչիկյանի եւ Հայկ Բարսեղյանի առաջնեկը: Դերասանուհին տղա է ունեցել: Փոքրիկը մեկ ամիս շուտ է ծնվել: 

Երջանիկ ծնողներն իրենց որդուն անվանակոչել են Տեսլա:

«Ու ամեն ինչ գլխի վրա շուռ ա գալիս, դու չէ, դու նույնն ես, աշխարհն ա դառնում ուրիշ, ուրիշ տեղում ու այլ արժեքներով, ուրիշի մեջ ա տեղավորվում ու էդ ուրիշը էնքա՜ն հարազատ ա, միակ հարազատը... մաքուր… անբիծ... »,-երեխայի ծննդից ժամեր անց ֆեյսբուքյան իր էջում գրել է Անին:«Տեսլան աչքերը բացեց, գույնը պարզ չէ, զարմացած աջ ու ձախ կնայեր, երեւի կմտածեր` էս են կինոն էր, որը ինչքան վախտ է երազիս կտենիմ։)»` սա էլ Հայկի գրառումն է:Հայկի հայրը` Լեւոն Բարսեղյանը, նույնպես կիսվել է բարի լուրով.«-Թոռիս անունը Տեսլա կդնեք:-…իյա իրո՞ք…- Օր տնից ելնիմ, մայլի ժողովուրդն ըսե՝ Տեսլայի պապն եկավ։)))Մերս ասում էր՝ ձեր սորտից մենակ տղա կծնվի։ Միակ բացառությունը ախպորս աղջիկն է։):Հեղափոխության ձագերն սկսեցին աշխարհ գալ։ Երկրորդ թոռս շտապեց։):Թող էս ուրախությունը բոլորիդ տանը լինի»:BRAVO.am-ը շնորհավորում է երիտասարդ ծնողներին` փոքրիկ Տեսլային եւ բոլոր բալիկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:

loading...