Նրբաբլիթները պատրաստեք ձեր ընտանեկան բաղադրատոմսով, ինչից հետո կարելի է անցնել միջուկի պատրաստմանը, որի համար ձեզ անհրաժեշտ կլինի.

  • Հավի փափկամիս – 0,5 կգ,
  • Սոխ – 1 հատ,
  • Սերուցքային կարագ – 2 ճ.գ.,
  • Համեմունքներ, աղ, սև պղպեղ, 10-12 թել սուլուգունի պանիր
  • Պատրաստման եղանակը.

    Հավի փափկամիսը եփել և թելիկների վերածել։

    Կարագով տապակել մանր կտրատած սոխը, ավելացնել հավի միսը և համեմունքները։

    Այս միջուկը սառելուց հետո լցոնել նրբաբլիթները և կապել սուլուգունիի թելիկով։

    Մատուցելուց առաջ պարկերը տաքացնել ջեռոցում 10-15 րոպե 150 աստիճանի տակ և մատուցել թթվասերով կամ բեշամել սոուսով։

    loading...