Հյութեղ, բուրավետ և անակնկալներով լի այս մսե գունդը շատ լավ է նայվում սեղանի վրա, իսկ նրա բաղադրատոմսը միջուկի փորձարկումների համար մեծ հնարավորություն է ընձեռնում։

Բաղադրիչներ.

 

 

Պատրաստման եղանակը 1. Խոզի փափկամսի կտորները ծեծել, համեմել։ Բարակ կտրել հավի փափկամիսը և նույնպես համեմել։

2. 2 ճ.գ. սոյայի սոուսը, մեկ թեյի գդալ մանանեխի մածուկը, լիմոնի հյութը և 2 ճաշի գդալ բուսայուղը խառնել։ Միսը մի գիշեր թողնել այս սոուսի մեջ։

3. Շամպինյոնները եռալուց հետո երեք րոպե եփել։

4. Խոշոր քերիչով անցկացնել գազարը, մանր կտրատել սոխը և 2 պճեղ սխտորը։ Ավելացնել շամպինյոնի ոտիկները, բահարը և այս բոլորն իրար հետ բուսայուղով տապակել։

5. Պանիրն անցկացնել քերիչով և խառնել մնացած սխտորով և կանաչիով։ Սունկերի գլուխները լցոնել այս պանրային զանգվածով։

6. Փայլաթիթեղ դնել կլոր ձևամանի մեջ և դրա վրայից դնել ծեծված փափկամսերն այնպես, որ ծայրերը կախվեն ձևամանի միջից։

7. Ամանի հատակին 2 ճաշի գդալ ձեթով դաղված բանջարեղեններից լցնել։

8. Հետո լցոնած սնկերը՝ գլխարկները դեպի ներքև, իսկ վրայից՝ պանրի մնացորդները։

 

9. Հետո գալիս են հավի փափկամսի կտորները և բանջարեղենի մնացած մասը։

10. Դեպի վեր բերել կախված փափկամսի կտորները և ամուր փակել փայլաթիթեղով։

 

 

Աղբյուրը ՝ https://myentertrain.com/am/entarm/126864

loading...