Գրում է asekose.am

Երգչուհի Գաբի Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է քեռու՝ Վանո Սիրադեղյանի լուսանկարը՝ շնորհավորելով վերջինիս ծննդյան կապակցությամբ.

«Քեռ ջան ծնունդդ շնորհավոր, կարոտս: Միշտ վստահել ես երիտասարդությանը և հավատ ներշնչել նրանց: Այդ նույն երիտասարդներն այսօր արթուն են, անհագի պես կարդում են Վանո, պայքարում անարդարության դեմ ու պահանջում են քո ներկայությունը:

Նրանց կեղծ ինֆորմացիայով խաբելն անհնար է, որովհետև ճանաչում են քեզ, ճանաչում են Վանոյին գրչի մի տողից և օր օրի աճում է այդ երիտասարդների թիվը: Համբերություն և առողջություն քեզ»,- գրել է երգչուհին։

loading...