Փորձագետները նշել են 10 մթերք, որոնք կօգնեն պահպանելու երիտասարդ տեսքը եւ մաշկի առաձգականությունը: Այդ մասին հայտնել է «Մեդիկֆորում» պորտալը: Այսպես, օրինակ՝ մաշկի տեսքը բարելավել կարող են լոլիկները: Դրանցում պարունակվող լիկոպին հակաօքսիդիչը, ինչպես նաեւ A եւ C վիտամինները նորացնում են դեմքի մաշկը, գրում է հրատարակությունը: Լոլիկների ամենօրյա գործածության դեպքում ուլտրամանուշակագույնից մաշկի պաշտպանությունը մեծանում է 33 տոկոսով, ինչպես նաեւ դանդաղում են ծերացման գործընթացները:

Բացի դրանից, օգտակար է թեյը, որը բարերար է ազդում ոչ միայն մաշկի, այլեւ անոթների վրա: Բորբոքային գործընթացների վերացման համար լավագույն մթերք է ճանաչվել բրոկոլին: Հարկ է ուշադրություն դարձնել նաեւ ընկուզեղենի վրա, որոնք պարունակում են հակաօքսիդիչներ, կալցիում, կալիում եւ A, E, B6, B12 վիտամիններ: Նշվում է, որ դրանք օրգանիզմում պահպանում են ջրի հավասարակաշռությունը: Մաշկի վերականգնման գործընթացներն արագացնելու եւ կճիռների հայտնվելը դանադաղեցնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս գործածել ավոկադո եւ սաղմոն: Մաշկի առաձգականության համար նաեւ մասնագատներն օգտակար են համարել ձիթայուղը, թերթավոր սալաթները, հապալասը եւ մուգ շոկոլադը: