Գործնականորեն մենք ամեն օր բախվում ենք այս կամ այն մթերքի վնասակարության մասին ինֆորմացիայի:  Պարզվում է, որոշ բաներ ճիշտ են, իսկ որոշներն էլ՝ մասամբ: Սակայն երշիկի հարցում ամեն ինչ հենց այդպես էլ կա: Այն կարող է իսկապես քաղցկեղ առաջացնել:

Այն, ինչում շատերն էին կասկածում ԱՀԿ-ն և քաղցկեղն ուսումնասիրող Միջազգային գործակալությունը պաշտոնապես հաստատել են, որ այն քաղցկեղ է առաջացնում. մարդու աղիքային քաղցկեղի պատճառներից մեկը վերամշակված միսն է( որն անցնում է բարձր ջերմային մշակում), որն ունի պահպանման երկար ժամկետ:Այսինքն՝ երշիկեղենի տարբեր տեսակի արտադրանքներ՝ բացահայտ ակտիվ  կոնցերոգեններ պարունակող մթերքներ են:

Ըստ տրամաբանության՝ կարելի է ենթադրել, որ երշիկի վնասակարությունը նիտրիտներում է և գենետիկորեն մոդիֆիկացված սոյայում, որոնք արտադրողները առատորեն օգտագործում են երշիկներում՝ առանց խորշելու: Եվ,  որքան էլ տարօրինակ է, պարզվում է, որ էժանագին երշիկը՝ կոնցերոգեններ պարունակող և սոյայից ստացված, պակաս վնասակար է մսից պատրաստված երշիկից:

loading...