Եթե երեխան ախորժակ չունի և վատ է սնվում, ապա նրա մոտ կան առողջական խնդիրներ, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել: Ձեզ ենք ներկայացնում 10 պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել երեխայի ախորժակի անկումը:

 

1. Ծկթում են ատամները

Սա վատ ախորժակի հիմնական պատճառներից է: Ատամների ծկթման ընթացքում փոքրիկն իրեն լավ չի զգում, նրան տանջում են ցավն ու տենդը և արդյունքում նկատվում է ախորժակի վատացում ու փսխում:

2. Ճիճուներ

Երեխաները խոցելի են տարատեսակ մակաբույծների համար, որոնք կարող են հանգեցնել փորլուծության, փսխումների և ախորժակի անկման: Նման դեպքերում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:

3. Ջրի ավելցուկ

Երեխաների ստամոքսը փոքր է, ուստի կաթն ու այլ հեղուկները նրան բավական են: Երեխային չափից շատ կերակրելը կամ հեղուկ տալը կարող է բացասաբար ազդել նրա ախորժակի վրա:

4. Առողջական խնդիրներ

Մրսածության դեպքում երեխաների մոտ մյուս ախտանշանների հետ մեկտեղ (հազ, քթի փակվածություն, բարձր ջերմություն, տենդ) նկատվում է ևս մեկը՝ վատ ախորժակ:

5. Գերջերմացում

Չափազանց տաք միջավայրը երեխային դարձնում է դյուրագրգիռ և հանգեցնում է բացասական հետևանքների, ինչպիսիք են՝ փսխումը, ստամոքսի խանգարումը և ցանը: Փոքրիկը նաև կարող է հրաժարվել սննդից: Եթե երեխայի ախորժակը չի բարելավվում, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

6. Պինդ սննունդ

Երեխան սովոր է լինում հեղուկ սննդի և նրա համար շատ դժվար է լինում պինդ սննդի անցնելը: Նա բավական երկար ժամանակ կարող է հրաժարվել սննդից, սակայն հետագայում կսկսի հարմարվել:

7. Անեմիա (սակավարյունություն)

 

Սակավարյունությունը երեխաների ախորժակի կորստի ևս մի կարևոր պատճառ է: Երեխաները, ում օրգանիզմում կա երկաթի պակաս, հաճախ լինում են թույլ, դյուրագրգիռ ու հոգնած, ինչը հանգեցնում է ախորժակի վատացման: Այս դեպքում հարկավոր է փոքրիկի սննդակարգում ներառել երկաթով հարուստ սննդամթերք:

8. Նշիկաբորբ (անգինա)

Վարակիչ հիվանդության ախտանշաններն են բարձր ջերմությունը, կարմրած կոկորդը, նշիկագեղձերի մեծացումն ու ցավը կուլ տալիս, ինչն էլ թույլ չի տալիս երեխային սնվել սովորական ռեժիմով: Այս դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

9. Աճի փոփխություն

Երեխաների մոտ հաճախ է լինում աճի արագության տատանումներ, ուստի փոփոխվում են նաև նրանց սովորություններն ու նախընտրությունները և նրանք ոչ միշտ են սննդի անհրաժեշտ քանակի կարիք զգում:

10. Պատվաստումներ

Պատվաստումներից հետո երեխաների մոտ հաճախ նկատվում են մի շարք տհաճ ախտանշաններ, այդ թվում նաև տենդ, ցան, ախորժակի կորուստ և այլն:

Աղբյուր