Կաղամբում պարունակվող հակաօքսիդանտները  մաքրում են արյունը, պայքարում են արթրիտի դեմ, լավացնում են մաշկի վիճակը, մի խոսքով այն օգնում է մեզ առողջ լինել:

Կաղամբն արագացնում է նյութափոխանակությունը, բուժում է պզուկները, խայթոցները, էկզեման, ցանը, փսորիազը, ոտքի խոցերը: Վիտամին С-ի բարձր պարունակության շնորհիվ  դանդաղեցնում է ծերացման գործընթացը:

 

Կաղամբը հանում է գլխացավը: Պետք է գլխին կաղամբի տերևներով կոմպրես դնել:

Հոդերում և ծնկներում ցավից ազատվելու համար  կաղամբի տերևը տաքացնել միկրոալիքային վառարանում կամ  վառարանի մոտ , վրան քսել մեղրի բարակ շերտ և դնել ցավող հատվածի վրա: Ամրացնել բինտով և փաթաթել տաք շարֆով:

Հազը բուժելու համար կաղամբի տերևը  1-2 պահել եռացող ջրի մեջ, այնուհետև վրան մեղր քսել և դնել կրծքավանդակին (ուժեղ հազի դեպքում նաև՝ մեջքին): Մի քանի օր կրկնել և հազը լիովին կանցնի:

Դանդաղ նյութափոխանակութթյունն արագացնելու համար խորհուրդ է տրվում խմել   կաղամբի տերևների  թուրմ՝ առանց աղի, շաքարավազի և մեղրի: Տերևները եփել 10 րոպե, քամել և խմել տաք վիճակում 150 մլ  ուտելուց 20 րոպե առաջ:

 

Երակների վարիկոզ լայնացման դեպքում  կաղամբի թարմ տերևը գրտնակել, մի երեսին քսել բուսայող և այդ կողմով  դնել  ախտահարված հատվածի վրա: Բուժման տևողությունը՝ մեկ ամիս:

Պզուկներից ազատվելու համար կօգնի կաղամբի հյութից պատրաստված դիմակը: Հյութը  սնում է մաշկը, ապահովելով բոլոր անհրաժեշտ վիտամիններով, ընդ որում  պզուկները չորանում են անմիջապես: Կաղամբի տերևները դեմքին պահել  20 րոպե, այնուհետև  դեմքը լվանալ տաք ջրով և քսել հարթեցնող կրեմ:

Աղբյուր