Մասնագետները բազմիցս ցույց են տվել, որ ծխելը վատ ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա։ Սակայն դա բավական չէ, որպեսզի մարդիկ հրաժարվեն այդ վնասակար սովորությունից, քանի որ դա նրանց համար լուրջ հոգեբանական խոչընդոտ է, որը հաղթահարելու համար չկա բավականաչափ մոտիվացիա։

 

BlogNews–ը հավատում է առողջ ապրելակերպին և այդ իսկ պատճառով որոշել է կիսվել ծխելը թողնելու հետ կապված մի շարք փաստերով, որոնք հնարավոր է մոտիվացնեն ձեզ և դուք նույնպես հրաժարվեք այդ վնասակար սովորությունից։ Իսկ այդ փոփոխությունները տեղի են ունենում շատ ավելի շուտ, քան դուք պատկերացնում եք։

20 րոպե

Սրտի աշխատանքը վերադառնում է նորմալին։ Արյունատար համակարգը վերականգնվում է, բարելավվում է արյան շրջանառությունը։ Մատները դառնում են էլ ավելի զգայուն։

12 ժամ

Նվազում է ածխածնի մոնքսիդի պարունակությունը արյան մեջ, ավելանում է թթվածնի պարունակությունը։ Արյան կազմը վերադառնում է նորմային։

2 – 3 շաբաթ

Նվազում է սրտի կաթվածի հավանականությունը։ Անհետանում են կախվածության նշանները։ Էլ ավելի է բարելավվում արյան շրջանառությունը։ Վերականգնվում են թոքերը և բարելավվում է դրանց աշխատանքը։

1 – 9 ամիս

Թոքերը ամբողջովին մաքրվում են, անհետանում է հազը։

1 տարի

Նիկոտինի կարիքը այլևս երբեք չի զգացվում։ Վերականգնվում է մաշկի առողջ գույնը և 50%-ով նվազում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը։

5 տարի

Արյան շրջանառությունը ամբողջովին վերականգնվում է։ Կաթվածի հավանականությունը հավասարվում է չծխող մարդու հավանականությանը։ Նյարդային և իմունային համակարգերը մի քանի անգամ ավելի լավ են գործում։

10 տարի

2 անգամ նվազում է թոքերի քաղցկեղի հավանականությունը։ Նվազում են նաև լեզվի, կոկորդի, երիկամների քաղցկեղի զարգացման հավանականությունները։

15 տարի

Սրտային հիվանդությունների և քաղցկեղի զարգացման հավանականությունները հավասարվում են չծխող մարդու հավանականությանը։

Աղբյուր