Ամերիկուհի Միլա Կլարկը  ողջ կյանքում գեր է եղել։  Դեռ 3 տարեկանում հասակակիցները նրան  հաստլիկ էին անվանում։ Տարիների հետ նա ավելի էր գիրանում։ Եվ ի վերջո ճարպակալումը նրան գամեց մահճակալին։Նրա հինգ երեխաները ջանք չէին խնայում մորը խնամելու համար։

Նրա խոսքով, իր վիճակի պատճառը արագ սնունդն է։Նրա մայրը  միշտ զբաղված էր և չկարողանալով հարկ եղածի պես հոգ տանել աղջկա մասին,  նրա համար ֆաստ-ֆուդ, քարցրավենիքներ էր գնում։

Նա գամված էր անկողնուն, այլևս չէր կարողանում վեր կենալ մահճակալից։  Չափից դուրս մեծ քաշի հետ միասին կնոջն անհանգստացնում էր  որովայնի վրա լիմֆադեման, որը գնալով մեծանում էր։ Միայն այդ գոյացությունը կշռում էր 20 կիլոգրամ։

Բարեբախտաբար նա ուներ հոգատար ընտանիք, նվիրված ամուսինն ու հինգ երեխաները սիրով խնամում էին նրան։ Ի դեպ, այդ հինգ երեխաներից միայն մեկն էր  նրա հարազատ երեխան, մյուս չորսը որդեգրված էին, քանի որ նրա համար  ծննդաբերությունը մեծ ռիսկ կլիներ։

Ամուսինը սրտի նոպա ունեցավ և տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ էլ նա մահացավ ու Միլան չկարողացավ գնալ և հրաժեշտ տալ սիրելի ու նվիրված ամուսնուն։ Հենց այդ օրվանից նա որոշում կայացրեց փոխել իր կենսակերպը։

Մեծ դժվարությամբ վեր կենալով անկողնուց հաշմանդամի սայլակին նստած նրան տարան մասնագետի մոտ։ Բժիշկը նրան հիվանդանոցային ռեժիմ և խիստ դիետա նշանակեց, այնուհետև երբ կորցրեց 39 կգ ենթարկվեց վիրահատության։

Որոշ ժամանակ անց  նա կորցրեց ևս 124 կգ։ Այժմ նա շարունակում է հետևել բժշկի նշանակումներին։

«Հանուն երեխաներիս, ես կանեմ դա», — ասել է նա։

Նրա օրինակը ցույց է տալիս, որ ցանկացած իրավիճակում պետք է պայքարել, հաղթում է նա, ով պայքարում է։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

loading...