Ժողովրդական իմաստությունն ասում է «Որքան էլ սրվակը սեղմես, միևնույնն է պարունակության մեկ քառորդը մնում է ներսում և հրաժարվում է դուրս գալ»։

Եթե խոսքը  լիներ, օրինակ, էժանագին կրեմի կամ ատամի մածուկի մասին, ապա կարելի է դեն նետել սրվակն առանց ափսոսանքի։ Բայց թանկարժեք կոսմետիկ միջոցների դեպքում այնքան էլ հեշտ չէ վերցնել ու դեն նետել սրվակը, իմանալով, որ այն դեռ լիովին չի դատարկվել։

Շատ կանայք առանց մտածելու կտրում են սրվակը՝  պարունակությունն օգտագործելու համար։

Սակայն դա այնքան էլ լավ միտք չէ։ Կտրելով կոսմետիկ միջոցի սրվակը,  մեծանում է մթերքի օքսիդացման  արագությունը և բակտերիաների տարածման հնարավորությունը։

Սրվակի պարունակությունն առավել հակված է աղտոտվածության, քան տարաներում  լցված կոսմետիկ միջոցները, քանի որ նախատեսված է, որ  պարունակությունը պետք է շփվի միայն մատների հետ։

Կոսմետիկայի համար նախատեսված սրվակները հարմար են հենց նրանով, որ դրանցում նվազագույնի է հասցված միկրոբների թափանցման ռիսկը։ Ցանկացած շփման  դեպքում  մեծանում է  վնասակար բակտերիաների թափանցման  կամ բորբոսի առաջացոման ռիսկը։

Դա հատկապես  վտանգավոր է  զգայուն մաշկ և դերմատիտներ ունեցող մարդկանց։ Դա կարող է բորբոքային  պրոցես առաջացնել։ Այդ իսկ պատճառով զգայուն մաշկի համար կոսմետիկ միջոցը խորհուրդ չի տրվում օգտագործել, եթե սրվակը վնասված է։

Ծայկահեղ դեպքում կարելի է կտրել և սրվակը պահել հերմետիկ  տարայում։

Կարելի է օգտվել  հատուկ հարմարանքներից, որոնց օգնությամբ կարելի է սրվակից դուրս բերել ողջ պարունակությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

loading...