Մեր ոսկորները մշտապես առանձնահատուկ խնամքի կարիք են զգում: Իհարկե երիտասարդ տարիներին դա բոլորը անտեսում են, սակայն տարիքի հետ ոսկրային ցավերը զգացնել են տալիս և պահանջում ուշադրություն:
Որոշ մասնագետներ պնդում են, որ իրականում ոսկորների ցավ գոյություն չունի և որ դա հոդերի ցավն է: Սակայն անկախ դրանից, մենք ցանկանում ենք շատ արագ ազատվել այդ և դիմում ենք զանազան միջոցների:
Այսօր ձեզ կառաջարկենք մի արդյունավետ միջոց, որը դուրս կբերի մարմնից այդ տանջող ցավը:
Հարկավոր է
— ասպիրին 300 մգ (10 հաբ)
— սպիրտ 70% (300 մլ)
— յոդ (100 մլ)
Պատրաստումը
Նախ մանրացրեք ասպիրինը, որ վերածվի փոշու, ապա խառնեք յոդի և սպիրտի հետ: Թողեք այն 21 օր մութ և զով տեղում, այնուհետև քսեք այն ցավացող տեղերին: Քսեք այն թեթև մերսելով ցավացող հատվածները:
Միաժամանակ խորհուրդ է տրվում ոսկրային և հոդային ցավի դեպքում վերահսկել քաշը: Երբ դուք տառապում եք ավելորդ քաշից, այդ ժամանակ մեծ ծանրաբեռնվածության տակ եք դնում ձեր ոսկորներն ու հոդերը: Կատարեք ֆիզիկական վարժություններ, շատ շարժվեք և հնարավորինս շատ կալցիում պարունակող մթերքներ օգտագործեք:
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն