Բժիշկները համառորեն խորհուրդ են տալիս հրաժարվել այս սովորություններից
Մարդիկ երկար ժամանակ ապրել են առանց էլեկտրականության և օգտագործել են մոմ, երբ մութն ընկել է: Մեծ մասն անգամ մութն ընկնելուն պես պառկել է քնելու:
Այս ամենը շատ լավ էր մինչև էլեկտրականության, բջջային հեռախոսների, համակարգիչների և մյուս տեխնոլոգիաների ի հայտ գալը:
Ամեն դեպքում պառկել քնելու, երբ մթնում է՝ շատ լավ սովորություն է եղել մեր նախնիների կողմից:
Էլեկտրական սարքավորումների մշտական կիրառումը առաջացնում է նյարդային համակարգի խանգարումներ և առողջական խնդիրներ:
Քանի անգամ են մենք ստուգում հեռախոսի և սոցիալական ցանցերի հաղորդագրությունները, քանի գիշերներ ենք անցկացնում համակարգչի և հեռուստացույցի առաջ:
Հետազոտություններն պարզել են, որ արհեստական լույսի ազդեցությունը կանխում է մելատոնինի արտադրությանը՝ հիմնական հորմոնի, որը գիշերային ժամերին վերահսկում է քուն-արթնություն ցիկլը:
Բնական մութը խթանում է այդ հորմոնին և պաշտպանում մեր օրգանիզմի բջիջները վնասվելուց:
Այլ խոսքով մեր մարմնին անհրաժեշտ է գիշերային մթություն, որպեսզի արտադրի մելատոնին:
Առանց դրա մենք ավելի հակված ենք քաղցկեղի առաջացման, շաքարային դիաբետի 2-րդ տեսակի, ճարպակալման, սրտային հիվանդությունների, մետաբոլիկ սինդրոմի և թույլ դիմադրողականության: Մելատոնինի բավարար քանակությունն ամրացնում է իմունային համակարգը, ստեղծում է հզոր հակաօքսիդանտներ, որոնք հետաձգում են ծերացման պրոցեսը:
Որքան շատ ժամեր ենք անցկացնում բնական մթության մեջ, այնքան ավելի շատ է արտադրվում օրգանիզմում մելատոնին:
Եթե դուք կամ ձեր երեխան մշտապես հիվանդ եք մրսածությամբ, գրիպով, պարզապես սկսեք քնել վաղ, առանց սարքավորումների առկայությանն ձեր կողքին և շուտով դուք կտեսնեք, որ սկսել եք ավելի պայքարող լինել հիվանդությունների դեմ:Դա տեղի է ունենում, որովհետև սկսում է մեծանալ օրգանիզմում մելատոնինի արտադրությունը:
Իսկ այդ հորմոնը հզոր հակաօքսիդանտ է, որը մեծ ազդեցություն ունի իմունային համակարգի վրա:
Գոյություն ունի ևս մեկ հետազոտություն, ըստ որի նախքան քնելը բջջային հեռախոսից, համակարգչից և այլ սարքավորումներից օգտվելը հանգեցնում է տեսողական խնդիրների:
Այս սարքավորումների արհեստական լույսը հատկապես գիշերային ժամերին շատ վնասակար է աչքի ցանցաթաղանթի համար և կարող է առաջացնել լուրջ խնդիրներ, ինչպես ցանցաթաղանթի դեղին բծերի դեգեներացիան:
Չափից շատ օգտագործումը նման սարքավորումների իր բաժինն ունի կատարախտի զարգացման հարցում:
Հարվարդի առողջապահության բաժնի մասնագետներն հաստատել են կապը՝ էլեկտրոնային սարքավորումների վառ լույսի և տարբեր տեսակի քաղցկեղների, շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների և ճարպակալման միջև:
Եթե դուք ցանկանում եք առողջ մնալ և պահպանել տեսողությունն ու կանխել լուրջ հիվանդույունների առաջացումը, սկսեք քանել բավարար քանակությամբ՝ օրվա մութ ժամին և էլեկտրոնային սարքավորումների կիրառումը հասցրեք մինիմալ աստիճանի:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն