՛Սիրելիս, ես շնորհավորում եք քեզ, վերջապես ազատվեցիր ինձ նման անհեռանկարային ու անհաջողակ ամուսնուց։ Այժմ արդեն կարող ես չանհանգստանալ, որ պետք է ընթրիք պատրաստել աշխատանքից ուշ վերադարձող ամուսնու համար, կեր որքան ուզում ես քո պատրաստած տապակած կարտոֆիլը,  բայց թանկագինս,  հիշիր,  այն պետք է ժամանակ առ ժամանակ խառնել, բայց ոչ թե այն ժամանակ, երբ խոհանոցում ծուխ է լցվում։ Այժմ ստիպված չես լինի ինձ համար սուրճ պատրաստելու պատճառով մի քանի րոպե ուշանալ գեղեցկության սրահում կարևոր պրոցեդուրայից ու սոլյարիներից։

Այլևս ստիպված չես լինի ողբալ մանիկյուրդ վնասվելու համար՝ իմ վերնաշապիկը արդուկելու պատճառով։

Էլ ստիպված չես լինի  ինձնից գրոշներ խնդրել, դե իհարկե քեզ նման կնոջ համար հարյուրավոր դոլարները գրոշ են, և ազատ ես, կարող ես աշխատանքի ընդունվել, միգուցե քո աշխատավարձը կբավարարի ցանկություններդ ու պահանջներդ իրականացնելու համար։

Այլևս ստիպված չես լինի հանգստանալ Մոնտենեգրոյում, երբ ընկերուհիներդ հանգստանում են Կանարյան կղզիներում։ Ես հասկանում եմ, այդ ամենի մեղավորը ես եմ։ Դե իհարկե ես մեղավոր եմ, որ սովորական վերարկու ունենալու փոխարեն դու մուշտակ էիր կրում, բայց չգիտես ինչու այն քեզ չէր գոհացնում։ Ներիր, եթե կարող ես։

Թանկագինս, շնորհավորում եմ, դու ազատ ես, ես այլևս չեմ խանգարի քեզ երջանիկ ապագա կառուցել։

Հ․Գ․ Մի փորձիր ինձ գտնել, ես տեղափոխվել եմ ԱՄՆ, ինձ առաջարկել են մեծ ընկերության տնօրենի պաշտոն։

Նյութը հրպարակման պատրաստեց Goodinfo-ն

loading...