Ես և ամուսինս շատ ենք սիրում երեխաներ։ Երբ ամուսնացանք, որոշեցինք, որ երկուսով կաշխատենք, ոտքի կկանգնենք ու այդ դեպքում միայն կմտածենք երեխա ունենալու մասին։ Ամուսինս մեր ամուսնության առաջին իսկ օրվանից  չի աշխատում, շարունակ ասում է, որ աշխատանք չկա։ Արդեն չորս տարի է ես այդ նույն խոսքերը լսում եմ, երբ ես ինքս եմ նրան առաջարկում այս կամ այն աշխատանքը՝ զարմացած նայում է ինձ ու ասում․ «ինձ նման տղամարդուն այդ աշխատանքը չի համապատասխանում, մի քանի կոպեկի համար չեմ աշխատի»։ Երբ նա տեղավորվեց գրասենյակում,  որոշ ժամանակ անց նրան հեռացրին՝ պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար։

Եվ չնայած այդ ամենին  ամուսինս վերջին շրջանում պնդում է, որ որդի է ուզում, նա ասում է, որ եթե սպասենք լավ օրերին, ապա երբեք էլ երեխա չենք ունենա։ Ինձ համար պարզ դարձավ, որ նա պարզապես չի ցանկանում աշխատել։ Ես նրան ասացի, որ երեխայի համար նորմալ պայմաններ են պետք,  մենք բնակվում ենք  սկեսուրիս 1 սենյականոց բնակարանում, խեղճ կինը քնում է խոհանոցում, երեխայի ծնվելուց հետո մենք ստիպված կլինենք վարձով բնակարան տեղափոխվել։ Իմ աշխատավարձը բավարարում է միայն կոմունալ վճարումներին ու առաջին անհրաժեշտության մթերքներ գնելուն։ Ես բացատրեցի, որ երեխային հագուստ է պետք, և որոշ պարագաներ։

Մեր խոսակցությունն ավարտվեց վեճով և նա ասաց, որ ես կարող եմ երկու տեղ աշխատել, գիշերային հերթափոխով շատ աշխատանքներ կան, իսկ երեխայի համար պարտադիր չէ նոր հագուստ գնել, կարելի է վերցնել ընկերների և ծանոթների երեխաների հագուստները, երեխաները արագ են մեծանում և նրանց հագուստը չի մաշվում։ Իսկ երեխային առաջին տարում սնունդ հարկավոր չէ, քանի որ կրծքով է կերակրվում ու դեռ ավելին, նա ինձ մեղադրեց իմ սուրբ պարտականությունից՝ երեխա լույս աշխարհ բերելուց խուսափելու մեջ, ասաց, որ ես եսասեր եմ, չեմ ուզում մի փոքր ավել աշխատել երեխայի համար։

Ես աշխարհում ամենից շատ ուզում եմ երեխա ունենալ, բայց իմ կարծիքով երեխային առաջին հերթին մոր խնամք է անհրաժեշտ, ես ինչպես կարող եմ նորածին երեխային թողնել ու աշխատել երկու տեղ, ինչու ես պետք է իմ երեխայի համար հագուստ խնդրեմ ծանոթներից, ընկերներից, այն դեպքում, երբ նրա հայրը առողջ է և կարող է աշխատել, բայց չի ցանկանում։

Չեմ հասկանում ամուսնուս

Նյութը հրպարակման պատրաստեց Goodinfo-ն

loading...