Ոչ ոք իրավունք չունի ձեզ քննադատել կամ դատել։ Մարդիկ կարող են իմանալ ձեր կյանքի պատմությունը, բայց չեն կարող պատկերացնել, թե դուք ինչի միջով եք անցել։ Նրանք չեն կարող ապրել ձեր կյանքը։ Նրանք միայն հանդիսատես են։ Թող ինչ ուզում է ասեն, կենտրոնացեք նրա վրա, թե ինչ եք դուք զգում և արեք այնպես, ինչպես թելադրում է սիրտը։

Հոգ տարեք ձեր մասին

Դուք, միայն դուք լավ գիտեք, թե ձեզ ինչ է հարկավոր, նույնիսկ եթե ձեր անձի նկատմամբ հոգատարությունը դիտվի որպես էգոիզմ, շարունակեք հոգ տանել։ Դա եսասիրության ամենալավ տեսակն է, ամենալավ բանն է, որ կարող եք անել ինքներդ ձեզ համար։

Վարվեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում

Մի ամաչեք միայնակ զբոսնել,  թույլ մի տվեք, որ վատ մտքերը  խանգարեն ձեզ ապրել։ Դուք եք ձեր կյանքի տերը։

Մի փորձեք նմանվել, դուք միակն եք և անկրկնելի

Աշխատեք, մնալ այնպիսին ինչպիսին որ եք, մի փորձեք նմավնել ինչ-որ մեկին, դուք միակն եք ու անկրկնելի, հենց դրանում էլ կայանում է ձեր առանձնահատկությունը։

Աշխատեք ձեր նպատակների իրականացման վրա

Երազեք ավելիի մասին, բայց մի մոռացեք  կարճաժամկետ և իրական նպատակների մասին։ Հիշեք, հաջողակ մարդիկ սկսել են փոքրիկ քայլերից։

Մի հրաժարվեք ձեր նվիրական նպատակներից

Կյանքում հաճախ  բախվելով անհաջողությունների ու դժվարությունների հետ պետք չէ հուսալքվել ու հուսահատվել։

Ներեք նրանց, ովքեր ձեզ վիրավորել են

Ներումը ամենալավ նվերն է, որ կարող եք անել ինքներդ ձեզ համար։ Առանց ներելու դուք չեք կարողանա առաջ շարժվել, պետք չէ կենտրոնանալ վիրավորանքի վրա ու կյանքի թանկ րոպեները այդպես ծախսել։ Բումերանգի օրենքի համաձայն, նրանք կստանան իրենց արժանին։

Սիրով և բարությամբ լցվեք աշխարհի նկատմամբ

Սերը և բարությունը կենսակերպ են, սիրով և բարությամբ կարող եք հաղթել ամենաչարին։

Օգնեք և աջակցեք ուրիշներին

Օգնեք նրան, ով դրա կարիքն ունի, հիշեք ուժեղ մարդիկ  կարողանում են  օգնել ուրիշներին և միշտ օգնության ձեռք են մեկնում։

Թույլ մի տվեք, որ անհաջողությունները ձեզ կոտրեն

Երբ ճնշված եք և թվում է ամեն ինչ կորած է, սկսվել է սև գիծ, շարունակեք առաջ շարժվել, ուժեղ եղեք, խավարին միշտ հաջորդում է լույսը։

Գլուխը բարձր պահեք և ժպտացեք

Ժպտացեք ինչ էլ որ լինի, մի հիշեք անցած վատ օրերը, դաս քաղեք դրանցից և ժպտացեք, ոչ ոք չպետք է տեսնի ձեր արցունքները, գնահատեք ձեր կյանքի ամեն վայրկյանը, այն հեռանում է`  անվերադարձ փակելով ձեր կյանքի ևս մի էջ։

Նյութը հրպարակման պատրաստեց Goodinfo-ն

loading...