Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սոխն օժտված է հսկայական քանակության օգտակար տարրերով: Նրանում պարունակվող ֆոսֆորական թթվի շնորհիվ այն ունակ է ոչնչացնել բակտերիաները, մաքրել մաշկը և անգամ արյունը: Սակայն քչերը գիտեն, որ սոխը շատ արդյունավետ կերպով բուժում է վահանաձև գեղձը:
Ինչպես օգտագործել սոխը
Այս պրոցեդուրայի համար ձեզ անհրաժեշտ կլինի կարմիր սոխ: Քնելուց առաջ վերցրեք սոխը և մեջտեղից կիսեք այն: Դուք կտեսնեք, կտրված հատվածում սոխի հյութը: Վերցրեք սոխի կեսը և թեթև շրջանաձև շարժումներով մերսեք վահանաձև գեղձի հատվածը:
Մերսելուց հետո պարանոցին մնացած սոխի հյութը ոչ մի դեպքում մի լվացեք: Գիշերվա ընթացքում այն կվերականգնի վահանաձև գեղձի ֆունկցիան:
Դուք կարող եք նաև մի կտոր սոխ դնել գուլպաների մեջ. այն բարենպաստ ազդեցություն կունենա ձեր ընդհանուր առողջության վրա:
Սոխի բուժական հատկությունները
Զգուշացում. Այս միջոցի օգտագործումից առաջ խորհրդակցեք բժշկի հետ, համոզվեք, որ այն չի վնասի ձեր առողջությունը և սոխի արտաքին կիրառումը ձեզ մոտ չի առաջացնի ալերգիկ ռեակցիա: