Բոլոր կանաչիների մեջ մաղադանոսը ամենահայտնին է։ Չնայած նրան, որ մաղադանոսի հայրենիքը համարվում է Ասիան, միևնույն է այն օգտագործվում է գրեթե ամբողջ աշխարհում։
Մաղադանոսը աճում է շատ հեշտ, դրա համար էլ լավ կլինի ունենաք այն ձեր այգում, որպեսզի ձեռքի տակ միշտ ունեանք թարմ մաղադանոս։
Ցանկալի է ձեռքի տակ ունենալ մաղադանոս ոչ միայն սննդի մեջ այն ավելացնելու և նմանը չունեցող համ ստանալու, այլ նաև հարկավոր է այն մարդկանց համար, ովքեր ունեն այն օրգանների հետ խնդիրներ, որոնք պատասխանատու են հյութերի ֆիլտրացիայի և արյան մաքրման համար։
Մեր արյունը կեղտոտվում է չափից շատ կարմիր մսի, ձվի, ալկոհոլի, քացրի օգտագործումից։ Ինչպես նաև չափից շատ աղի օգտագործումը լրջորեն վնասում է երիկամները։
Մաղադանոսը օգնում է վերացնել երիկամի խնդիրները՝ վերացնելով այնտեղի տոքսիները, որոնք թույլ չեն տալիս երիկամներին արդյունավետ կատարել իր աշխատանքը։
Որպեսզի պատրաստեք երիկամների մաքրելու համար նախատեսված միջոցը, ձեզ անհրաժեշտ է՝
Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
Լվացեք մաղադանոսը շատ լավ։ Դա կարևոր է, քանի որ սա կանաչի է, որի վրա հիմնականում հավաքվում են կեղտերը և խավարասերները։
Դրանից հետո հարկավոր է կտրտել մեկ բուռ մաղադանոսը կտորների և ավելացնել այն եռացող ջրի մեջ։
Եռացրեք ջուրը 10 րոպե, այնուհետև հեռացրեք այն կրակից, քամեք և պահպանեք ըմպելիքը ապակե տարայի մեջ՝ սառնարանում։
Օգտագործումը
Որպեսզի մաքրեք երիկամները, խմեք մեկ բաժակ այս հեղուկից ամեն առավոտ՝ դատարկ ստամոքսին 10 օրվա ընթացքում։
Կարևոր է հիշել, որ մաղադանոսը ունի միզամուղ հատկություն։
Մի դադարեք օգտագործել մեծ քանակությամբ ջուր։ Կարևոր է խմել մոտ 2 լիտր ջուր, որպեսզի հասնեք ցանկալի արդյունքների։
Կարևոր է․ Մաղադանոսի թեյը կարող է ունենալ բացասական ազդեցություններ հղիության ընթացքում։ Օգտագործումից առաջ անպայման խորհրդակցք բժշկի հետ։