Ես նրան հանդիպեցի պատահաբար։ Նա հյուր էր եկել ընկերոջս տուն, տեսա նրան ու սիրահարվեցի։ Ողջ օրը նրա մասին էի մտածում։ Մենք սկսեցինք հանդիպել, հրավիրում էի ռեստորան, սրճարան, կինո,  նրան ծաղիկներ էի նվիրում, բայց զգում էի, որ նա լարված է։ Երբ նրան հարցրի, թե ինչու է լարվում, նա պատասխանեց, որ երբեք ընկեր չի ունեցել և չգիտի ինչ պետք է անել և լարվում է։  Այդ խոսակցությունից հետո զգացի, որ նրա լարվածությունը սկսեց տեղի տալ, նա իրեն ավելի հանգիստ էր զգում։

2 ամիս անց ինձ հետ տարօրինակ բան կատարվեց, ես զգացի, որ խանդում եմ նրան ամեն ինչի նկատմամբ։ Սկզբում փորձում էի խեղդել այդ զգացումը, բայց  ամեն ինչ վերահսկողությունից դուրս եկավ։ Նա երբեք առիթ չի տվել, բայց ես խանդում եմ։ Օրեցօր իմ սերն ավելի էր ամրանում, բայց դրան զուգընթաց ուժեղանում էր իմ խանդը։

Ես այլևս չէի կարողանում ինձ զսպել ու շարունակ վիճում էի․ ինչու նայեցիր այդ կողմ, ինչու ժպտացիր, ինչու բարևեցիր, ինչու հեռախոսին ուշ պատասախանեցիր, ինչու մատուցողին նայեցիր, ինչու խոսեցիր, ինչու․․ ինչու․․։Այժմ նա այլևս չի ցանկանույմ ինձ հետ խոսել։ Այն մտքից, որ ես կարող եմ նրան կորցնել  արյունը սառում է երակներումս։ Ես գիտեմ, որ նա միայն իմն է, չի դավաճանում և սիրում է ինձ, բայց ես խանդում եմ։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

loading...