Երբեք մի ասա երբեք։ Երևի շատ մայրեր են հայտնվել այսպիսի իրավիճակում, երբ դուստրդ քննադատում է քեզ, քեզ համարում է չկայացած և երեսիդ ասում, որ դու ոչ մի բանի չես հասել։ Դա շատ խորը ցավ է պատճառում։

Ես 40 տարեկան եմ, աշխատում եմ բուժքույր, 20 տարի է ամուսնացած եմ  և ունեմ 18-ամյա դուստր։ Ես հիմա եմ հասկանում, որ ժամանակին մեծ սխալ եմ թույլ տվել, որ թողեցի բժշկական համալսարանը, որպեսզի աշխատեմ և օգնեմ ամուսնուս վճարել իր ուսման վարձը։ Ես այն ժամանակ մտածում էի, որ տղամարդը պետք է լավ մասնագիտություն ունենա, որպեսզի կարողանա լավ վարձատրվող աշխատանք ունենալ և ապահովել ընտանիքին։ Նա հաճախ ասում էր․» Ես կավարտեմ, կաշխատեմ, ոտքի կկանգնենք ու դու կշարունակես ուսումդ և կավարտես»։ Բայց տարիներն անցան ու նա մոռացավ իր խոստման մասին, նա դարձավ լավ բիզնեսմեն ու ես այդպես էլ մնացի բուժքույր, մինչդեռ երազում էի բժիշկ դառնալ և ես լավ բժիշկ կդառնայի, որովհետև լավ էի սովորում։

Որոշ ժամանակ անց, նա սկսեց խուսափել ինձանից, ասում էր, որ ամոթ է իր նման բիզնեսմենը բուժքույր կին ունի ու ծաղրում ու նվաստացնում էր ինձ։ Եվ ամենսարսափելին այն է, որ աղջիկս միացավ նրան։ Նա հպարտանում էր իր հայրիկով, բոլորի մոտ ասում, որ նա հիանալի բիզնեսմեն է։

Ես զգում էի, որ աղջկաս վերաբերմունքն իմ նկատմամբ փոխվել է։ Նա գրեթե չէր ցանկանում ինձ հետ շփվել, սկսել էր ամաչել ինձանից։ Դպրոցում ասել էր, որ իր մայրը հիվանդ է։ Ես որոշեցի խոսել ամուսնուս հետ, բայց նա լսեց ինձ ու կտրուկ ասաց, որ հոգնեցրել եմ իրեն իմ նվնվոցով և այլևս չի ցանկանում ինձ հետ ապրել։ Եվ ինձ համար ամենացավալին այն էր, որ աղջիկս հետևեց նրան։ Ես փորձեցի նրան հետ պահել, խնդրում էի ինձ մենակ չթողնել, բայց նա նայելով աչքերիս մեջ ասաց․ Անհաջողակ, իսկ դու ինչ կարող ես ինձ տալ։

Ես հասկացա իմ սխալը, բայց արդեն շատ ուշ է, ես չպետք է իմ կյանքը նվիրեի նրանց։ Ես ինձ օգտագործված և դեն նետված իր եմ զգում։ Բայց ինձ խորը ցավ է պատճառում դստերս մոտեցումը, ոչ մի կերպ չեմ ուզում հավատալ, որ նա ինձ չի սիրում, միթե՞ ես հրեշ եմ մեծացրել ու չեմ հասկացել։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

loading...