Առողջապահության համաշխարհային կազմակերպության փետրվարի 4-ի տվյալների համաձայն` Չինաստանում արձանագրվել է 20471 հաստատված դեպք` 425 մահվան ելքով, իսկ աշխարհում գրանցվել է 20630 հաստատված դեպք:

Ըստ չինական աղբյուրի՝ փետրվարի 5-ի, ժամը 10:00-ի դրությամբ արձանագրվել է կասկածելի 23260 դեպք, հաստատված 24367 դեպք` 492 մահվան ելքով, առողջացել է 898 հիվանդ:

Նոր կորոնավիրուսային վարակի (2019-nCoV) դեմ պայքարի միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով առողջապահության նախարարության կողմից ձեռնարկվել են մի շարք համալիր միջոցառումներ՝ սահմանային հսկողությունից մինչ լաբորատոր հետազոտություններ:2020թ․-ի տվյալներով Չինաստանից Հայաստան է ժամանել 859 անձ, որոնց նկատմամբ սահմանվել է հսկողություն՝ ըստ բնակության վայրի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մինչ օրս կորոնավիրուսային վարակին բնորոշ կասկածելի ախտանշաններ ունեցող 40 պացիենտ է հոսպիտալացվել, որոնցից 26-ը դուրս է գրվել ,14 պացիենտ դեռևս հոսպիտալացված է: Բոլորը ստացել և ստանում են ախտանշանային բուժում, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են լաբորատոր հետազոտությունները:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վարակը փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային (սերտ շփման) ճանապարհով՝ մարդուց մարդ, իսկ Չինաստանում՝ նաև կենդանիներից մարդուն: Ավելին՝ մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա հարուցիչը չի կարող երկար գոյատևել և հանդիսանալ վարակի տարածման աղբյուր:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

loading...