Դիզայներ Դիանա Շատվերյանը երկրորդ անգամ մայրիկ է դարձել: Դիանայի և ամուսնու՝ Հայկի բալիկը լույս աշխարհ է եկել 02.02.2020-ին, որն այս տարվա կախարդական ամսաթիվն էր:

Զույգը կրկին դուստր է ունեցել: Փոքրիկի համար հետաքրքիր անուն են ընտրել՝ Լեա:

«Ես շատ ուրախ եմ սեռի համար, թեև ինձ համար դա բացարձակ կարևոր չէր: Կարծում եմ՝ հիմա բոլորը

նախապատվությունը տալիս են առողջ երեխա ունենալուն, ոչ թե սեռին: Մենք միայն մտածում էինք, որ աղջիկս ուրախ լինի: Վիվիենը շատ գոհ է, մեծ ոգևորությամբ է սպասում մեր ընտանիքի նոր անդամին»․- ասել է  Դիանան։

Նշենք, որ դիզայների առաջնեկն արդեն 7 տարեկան է ։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

loading...