Սխտորի բուժիչ հատկությունները անհնար է չգնահատել: Նրա ազդեցությունը հակասեպտիկ է սպանում է հիվանդաբեր  միկրոօրգանիզմները:

Քրոնիկական ռևմատիզմը, հոդատապը, բրոնխիալ ասթման, գաստրիտը՝ ցածր թթվայնությամբ, բուժում են սխտորի հետևյալ թուրմով:

100 գրամ սխտորը մաքրել, տրորել ճենապակե կամ էմալապատ ամանի մեջ: Ստացված խյուսը տեղավորել շշի մեջ և վրան լցնել 150 մլ. օղի: Փակել բերանը, խառնել, շիշը փաթաթել սև թղթով կամ կտորով և դնել սառը տեղ: Երկու շաբաթ հետո քամել, շիշը թուրմի հետ փաթաթել նարնջագույն կտորով և պահել մութ տեղում:

Խմել 25 կաթիլ, տաք կաթի հետ, օրը երեք անգամ, ուտելուց 15-20 րոպե առաջ, հոկտեմբերից մինչև ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում, ամենաքիչը 1,5 ամիս:

Խորհուրդ չի տրվում սխտոր օգտագործել երիկամների, լեղապարկի և լյարդի  հիվանդություն ունեցող մարդկանց, ինչպես նաև ստամոքսի խոցի, 12-մատնյա աղիքի, բարձր բթթվայնությամբ գաստրիտի դեպքում:

 Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում անհապաղ դիմեք բժշի: Երբեք մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, որպեսզի չվնասեք ձեր առողջությունը: