Ուղեղի անոթների մաքրելը շատ կարևոր պրոցեդուրա է, որը կարող է նկատելի կերպով բարելավել ձեր ինքնազգացողությունը մի շարք հիվանդությունների դեպքում։

Անոթների կանոնավոր մաքրումը թույլ է տալիս մեզ ազատվել գլխի ծանրացումից, օգնում է վերացնել գլխացավերը, բարելավվել տրամադրությունը։

Մենք առաջարկում ենք ձեզ 3 արդյունավետ և փորձված բաղադրատոմսեր, որոնք մաքրում են գլխուղեղի անոթները։

 1-ին մեթոդ՝ մեղր և հունական ընկույզներ․
Անհրաժեշտ է մանրացնել 5 հունական ընկույզ և մանրակրկիտ խառնել մեկ ճաշի գդալ բնական մեղրի հետ, ավելացնելով մեկ պտղունց դարչին և կոճապղպեղ, խառնել, դնել խառնուրդը սառնարանում մեկ օր։
Ընդունել բուժիչ միջոցը հարկավոր է օրվա մեջ 3 անգամ ուտելուց առաջ՝ մեկ ճաշի գդալ։

2-րդ մեթոդ՝ սոխի հյութ և մեղր․
Անհրաժեշտ է քամել ⅓ բաժակ սոխի հյութը, խառնել այն մեկ բաժակ բնական մեղրի հետ։ Կիրառել այս բուժիչ միջոցը հարկավոր է օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ՝ մեկ թեյի գդալ։
Այս բուժիչ միջոցը ոչ միայն արդյունավետ մաքրում է անոթները, այլ նաև ամրացնում է իմունիտետը։

3-րդ մեթոդ՝ բնական հյութեր․
Ամեն օր ճաշելուց կամ ընթրելուց 30 րոպե առաջ օգտագործեք կես բաժակ նռան հյութ (կարող եք փոխարինել խնձորի կամ գազարի հյութերով)։ Խանութից հյութ ընտրելուց ուշադիր եղեք, որ հյութը լինի մաքսիմալ բնական, կամ ինքերդ պատրաստեք թարմ մրգերից հյութեր։

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո