Տոքսիները՝ բավականին նոր հասկացություն է, սակայն այն շատ տարածված է։

Այս բառով անվանում են նյութերին, որոնք չեն մարսվում օրգանիզմի կողմից և վնաս են հասցնում դրան։

Երբ տոքսիները կուտակվում են մեր մարմնում, մենք սկսում ենք հոգնածություն զգալ, մաշկի վրա ցան է հայտվնում և լյադրի հետ կապված այլ խնդիրների նշաններ։

Հենց լյարդն է չեզոքացնում տոքսիները և խթանում դրանց վերացմանը, այդ պատճառով էլ տոքսիներից առաջինը տուժում է հենց այդ օրգանը։

Երբ լյարդում կուտակվում են տոքսիներ, այն դադարում է կատարել իր ֆունկցիաները և մենք սկսում ենք հավաքել ավելորդ քաշ, որից հետագայում շատ դժվար է լինում ազատվել։

Որպեսզի ազատվեք այդ խնդրից, կարող եք օգտագործել այս ըմպելիքը, որը օգնում է մաքրել լյարդը և արյունը տոքսիներից, ինչպես նա օգնում է նիհարել։

Ձեզ անհրաժեշտ է

3 կիտրոն,
1 բաժակ կտրատած մաղադանոս,
5 կապ նեխուր,
6 բաժակ ջուր։

Պատրաստումը

Խառնեք բոլոր բաղադրիչները մինչև միատարր զանգված ստանալը։

Այնուհետև ավելացրեք մի փոքր ջուր և խառնեք։ Ստացված ըմպելիքից օգտագործեք 2 բաժակ, օրվա մեջ 3 անգամ, սնվելուց առաջ  (նախաճաշ, ճաշ և ընթրիք)։ Այդպես պետք է անել 3 օր շարունակ։

Այնուհետև դադար տվեք մեկ շաբաթ և նորից կրկնեք պրոցեդուրան։

Ինչպես նաև դուք կարող եք օգտագործել ճակնդեղի և գազարի հյութը, այն կատարում է նույն ֆունկցիաները։ Այս կոկտեյլը հիանալի միջոց է լյարդի աշխատանքը բարելավվելու համար։

Որպեսզի մաքրեք լյարդը, հեռացնեք օրգանիզմում կուտակված տոքսիները և զգաք ձեզ ավելի լավ, խմեք այս կոկտեյլը նվազագույնը շաբաթական 3 անգամ։

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ԻՆՖՈ ՀԱՅ