Ինչպես գիտենք՝ կտավատի սերմը լայն կիրառում ունի բժշկության և կոսմետոլոգիայի մեջ: Այն համարվում է բուժիչ և երիտասաևդացնող հիանալի միջոց:
Այսօր ցանականում ենք խոսել կտավատի սերմի մի այլ բուժական հատկության մասին, որն իր արդյունավետության շնորհիվ շատ երկար ժամանակ է, ինչ կիրառվում է բժիշկների ցուցումով:
Երիկամները մաքրելու համար ռուս գյուղական բժիշկները դիմում են կտավատի սերմերի օգնությանը: Այն պատրաստելը շատ հեշտ է: Անհրաժեշտ է ընդամենը 1 թ/գ կտավատի սերմ և 1 բաժակ ջուր: Կտավատը լցրեք ջրի մեջ և եռացրեք:
Խմեք կես բաժակ՝ երկու ժամը մեկ, երկու օրվա ընթացքում: Քանի որ եռացրած խառնուրդը բավականին թանձր է լինում, ընդունելուց առաջ պետք է ջուր խառնել:
Եթե այդ դեղամիջոցի համը տհաճ լինի, կարող եք ավելացնել կիտրոնի հյութ: Օգտագործելուց հետո արդյունքը երկար սպասել չի տա:
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում անպայման դիմեք բժշկի: Հնարավոր է ձեզ մոտ շատ բարդացած հիվանդություն է , որի բուժման համար անհրաժեշտ կլինի խիստ և երկարատև բուժում: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ նախապես խորհրդակցեք մասնագետի հետ: