Պրոֆեսորը հաստատում է, որ մենք ինքներս փորում մեր գերեզմանը, երբ սխալ սնունդ ենք ընտրում:
Պրոֆեսոր Քրիստո Մամերսկին բուլղարացի գենետիկայի մասնագետ է և տասնյակ գրքերի հեղինակ, կարդում է դասախոսություններ ամբողջ աշխարով մեկ:
Պրոֆեսորը համոզված է, որ մենք ինքներս ենք փորում մեր գերեզմանը, երբ ճիշտ սնունդ չենք ընտրում:
Ծերությունը բնական երևույթ չէ: Շատ գիտնականների կարծիքով այն հիվանդություն է և մենք ինքներս ենք այն առաջացնում՝ անմիտ վերաբերմունք ունենալով սննդի ընտրության նկատմամաբ: Մարդկանց 70% մահանում են սննդի նկատմամբ հանցավոր վերաբերմունք ունենալու պատճառով: Հոդատապ (պոդագրա), դիաբետ, խոց, ինֆարկտ, պարարիչ, քաղցկեղի տարբեր տեսակներ. ահա այս բոլորը հանդիսանում են քաղաքակրթության պատուհասը:
Բավական է ընդամենը հետևել սնվելու հասարակ կանոններին, որպեսզի ետ կանգնենք ծերանալուց: Գլխավորը՝ ոչ մի ավելորդ բան և ամեն ինչից մի քիչ: Այդ պատճառով ես առանձնացրել եմ մի քանի մթերքներ, ուշ ծերանալու համար: Նրանցից հիմնականներն են բանջարեղենները, մրգերը, յոգուրտը, կաթը,գինին:
Այո գինի՝ իսկական և ոչ մեծ քանակությամբ: Ֆրանսիայում մսի վրա գինի լցնելու ավանդույթ կա: Եվ նրանց Ժանն ապրում է 10 տարի ավելի երկար, քան Ջոնը մառախլապատ Ալբիոնից:
Առաջին տեղում գտնվում է յոգուրտը՝ պատրաստված բուլղարական ցուպիկներով: Չոր կաթից պատրաստված խմորիչով յոգուրտները բուժական էֆեկտ չունեն:
Բնական յոգուրտը առավելապես լավ յուրացվող սնունդ է: Այն կանխարգելում է ստամոքսի և հաստ աղիքի քաղցկեղը, կանխում օստեոպորոզի զարգացումը:
500 գրամ բնական յոգուրտին ավելացնել 1ճ/գ մեղր, 1ճ/գ խնձորի քացախ, 1ճ/գ դարչին, 40 կաթիլ 30%-անոց պրոպոլիս: Ուտեստը կարող եք հարստացնլել տարատեսակ օգտակար հավելումներով, ինչպես օրինակ, սև հապալաս, կապույտ հապալաս, հունական ընկույզ, բանան: Հատապտուղները և ընկույզը՝ մի բուռ, բանանը ` ոչ ավելի, քան մեկ քառորդ:
Այս համեղ ուտեստը կարող եք ճաշակել նախաճաշին և ընթրիքին: Եթե ուտեք 2 գդալ այս ուտեստից 2 ժամը մեկ,20 օր շարունակ, դուք կնկատեք, թե ինչպես է ձեր գոտկատեղը բարակել և օրգանիզմը վերականգնվել:
Ամենալավ վիտամինները գեղեցկության համար պարունակում է աղցանը՝ պատրաստված գազարով և սխտորով: Անցկացված փորձարկումների շնորհիվ ապացուցվել է սխտորում պարունակվող կախարդական հատկությունները:
Բաժակներից մեկում լցրել են 80 ախտահարույց միկրոբներով ջուր, իսկ մյուսում՝ սխտոր և դրել այն առաջին բաժակի կողքին: Մի քանի ժամ անց միկրոբների մասին այլևս խոսք չէր կարող լինել: Սխտորը սպանել էր դրանք անգամ հեռավորությունից:
Նման հատկություններով է օժտված նաև պրոպոլիսը: Այն սպանում է գրիպը, պայքարում գաստրիտի, կոլիտի, դիսբակտերիոզի դեմ, հանդիսանում գերազանց հակաքաղցկեղային պրոֆիլակտիկ միջոց: Բավական է ավելացնել 20-30 կաթիլ պրոպոլիս 50 մգ ջրին և խմել օրական 2 անգամ:
Ամբողջ աշխարհում գոյություն ունի գրեթե 200 քիմիկան նյութ, որը սննդին տալիս է հաճելի համ և տեսք: Այս կոնցենտրացված նյութերը բերում են մահվան: Երբ գնում եք մթերքը, կարդացեք պիտակի վրա մանր գրաված տեքստը, որտեղ գրված են վնասակար բաղադիրչները: Սինթետիկ հավելումներից նատրին և նիտրատը ամենատարածվածն են, որոնք սպանում են երիտասարդությունն ու առողջությունը:
Դրանք օգտագործվում են միսը երկար ժամանակ թարմ պահելու ևբուտուլիզմի զարգացումը պահածոյացված սննդի մեջ կանխարգելելու համար:Այս նյութերով են հարստացված երշիկները, նրբերշիկները, բեկոնը, խոզապուխտը, պահածոյացված ձուկը: Դրանով են պատվում նաև սառեցված միսն ու ձուկը:
XX դարասկզբին, մարդիկ5 անգամ ավելի քիչ էին օգտագործում շաքար, քան հիմա: Շաքարը մարդու համար սպիտակ անեծք է: Այն վնաս է հասցնում սրտին, թոքերին, երիկամներին և ստամոքսին: Մոռացեք գազավորված ըմպելիքների և լիմոնադների մասին:
Մարդիկ, ովքեր տառապում են բարձր ճնշումից, անգամ պատկերացում չունեն, որ գլխավոր պատճառը աղի չարաշահումն է: Հատկապես վտանգավոր է ուտել սոված փորին չիփսեր, միկրոալիքային վառարանում պատրաստված պոպ-կոռն և աղի ընդեղեն: Դա պարզապես ինքնասպանություն է:
Ոչ պակաս վտանգավոր են երեխաների համար պատրաստի հյութերը: Դրանց մեջ օգտագործովում են բրոմ պարունակող բուսական յուղ:
Երկարակեցության բաղադրատոմսը
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն