Դիետան մեր կյանքի կարևոր մասն է կազմում:
Ավելորդ քաշը նշանակալիորեն մեծացնում է առողջության ռիսկը: Դիաբետ, լեղապարկի, սրտային հիվանդություններ, բարձր ճնշում և մինչև անգամ քաղցկեղային հիվանդություններ:
Առողջ քաշը նվազեցնում է այս ռիսկերը:
Այսօր ձեզ ներկայացնում ենք մի դիետա՝ մշակված եվրոպական կարդիոլոգների կողմից:
Սպիտակուցի հիմնական աղբյուրը նրանում հանդիսանում է ձուն՝ ցանկալի է: օրգանական: Նույնը վերաբերում է և մրգերին:
Բժիշկը խորհուրդ է տալիս դիետան համատեղել առողջ կենսակերպով:
Այն է մաքուր զբոսանքը մաքուր օդում, նախավարժանքները, միգուցե նաև մարզանքները: Վերջինը՝ առանց ֆանատիզմի: Ընդամենը օրական 30 րոպե տևողության մարզանք համատեղեք այս դիետայի հետ և այն ձեզ կօգնի 5 օրում7 կիլոգրամ քաշ կորցնել: Սա շատ հասարակ դիետա է:
5 օրում
Նախաճաշը ամեն օր նույնն է. ձեր սիրած մրգերը (ամեն ինչ, բացի խաղողից կամ բանանից. մի փոքր հապալասը և մոշը կապահովեն անհրաժեշտ հակաօքսիդանտները):
Օր 1-ին
Ճաշ. 1 նարինջ, 1 բաժակ յոգուրտ, 1 ձու
Ընթրիք. 2 խաշած ձու, 2 տոստ, ½ վրունգ կամ փոքր ափսեով աղցան, 2 լոլիկ
Օր 2-րդ.
Ճաշ. 1 նարինջ, 1 բաժակ յոգուրտ, 1 խաշած ձու
Ընթրիք. Մի կտոր տոստ, 125 գր. կարմիր միս, 1 բաժակ սուրճ կամ թեյ՝ առանց շաքարի, 1 նարինջ
Օր 3-րդ
Ճաշ. 1 վարունգ, 1 նարինջ, 1 խաշած ձու
Ընթրիք. 125 գր. Խաշած կարմիր միս, 1 նարինջ, մի կտոր տոստ, 1 բաժակ սուրճ կամ թեյ՝ առանց շաքարի:
Օր 4-րդ
Ճաշ. Մի կտոր տոստ , 1 նարինջ, 125 գր. կաթնաշոռ
Ընթրիք. Նույնը, ինչ 3-րդ օրը
Օր 5-րդ
Ճաշ. Մի կտոր տոստ, 200գր. Խաշած միս կամ ձուկ, 1 լոլիկ:
Ընթրիք. 220-230գր. Խաշած գազար, կարտոֆիլ և ոլոռ:
Ուշադրություն. Բանջարեղենները պետք է պատրաստել առանց աղի և լիովին խուսափել այս օրերին ալկոհոլից:
Մենք խորհուրդ ենք տալիս հետևել այս դիետային 5 օր, ապա ընդմիջում անել 3 օր և կրկնել ևս մեկ անգամ:
Եթե այս պահին դուք ունեք առողջական խնդիրներ, նախևառաջ դիմեք բժշկի: