Վաղուց հայտնի է, որ սամիթը վիտամինների ու այլ օգտակար նյութերի գանձարան է: Սեզոնին այն օգտագործելն ուղղակի անհրաժեշտ է:
Սակայն պարզվում է, որ սամիթի սերմն իր օգտակարությամբ գերազանցում է կանաչ սամիթին: Այդ փոքրիկ սերմերը պարունակում են եթերային յուղեր, լինոլային և օլեինային յուղեր, կարոտին, A և C վիտամիններ:
Այս նյութերն օգնում են իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, ամրացնում է սրտանոթային համակարգը, պայքարում է ճարպակալման և լյարդի հիվանդությունների դեմ:
Սամիթաջուրը առավելապես հայտնի է նորաթուխ մայրերին, քանի որ այն անփոխարինելի միջոց է նորածիններին անհանգստացնող գազերի ժամանակ:
Հարկավոր է
Պատրաստումը
Սամիթի սերմը լցրեք թերմոսի մեջ և վրան լցրեք եռման ջուր: 1 ժամից քամեք և այն պատրաստ է:
Խմեք օրական 2 բաժակ այս ըմպելիքից՝ մի բաժակ ցերեկը, մի բաժակ երեկոյան:
Սամիթի ջուրն օգնում է օրգանիզմին կարգավորել նյութափոխանակությունը, այդ պատճառով համարվում է հիանալի միջոց քաշի նվազման համար: Մարդիկ, ովքեր դիետայի միջոցով փորձել են նիհարել, սակայն ցանկալի արդյունքի չեն հասել, խորհուրդ է տրվում փորձել այս միջոցը, արդյունքը երկար սպասեցնել չի տա: