Գոյություն ունեն ատամները սպիտակեցնող տարբեր միջոցներ: Այս միջոցը, իհարկե, շատ տարօրինակ է, սակայն, ամեն դեպքում, օգնում է:
Ելակը հիանալի ատամները մաքրող բնական միջոց է հանդիսանում, որը կարող եք ստանալ տնային պայմաններում: Խնձորի քացախը ելակի հետ՝ բնական էմուլգատոր է, որն օգնում է հեռացնել ատամնաքարերն ու ատամնափառը: Բացի այդ ելակը պարունակում է ֆոլիաթթու, որը սպիտակեցնում է ատամներն ու վերացնում դեղնությունը:
Անհրաժեշտ է.
Ինչո՞ւ փխրեցուցիչ. Փխրեցուցիչը ատամնափառը վերացնելու և ատամները հղկող անփոխարինելի միջոց է: Խառնեք այս բաղադրիչները, մտցրեք խոզանակը խառնուրդի մեջ և մաքրեք ատամները: Այս միջոցն օգտագործելուց կես շաբաթ հետո դուք կնկատեք զգալի տարբերություն՝ ունենալով ավելի ճերմակ ատամներ: Միշտ օգտագործեք ատամնաթել ատամները մաքրելուց հետո, որպեսզի հեռացնեք ելակի սերմերը ատամների արանքից:
Ուշադրություն. այս միջոցը չպետք է դառնա ձեր ամենօրյա ատամմաքրման տարբերակը, սակայն կարող է հիանալի կերպով լրացնել այդ պրոցեդուրան: Այսպես դուք ստիպված չեք լինի գնել թանկարժեք ատամի մածուկներ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն