Անհնար է խուսափել ծերացման հետևանքներից, սակայն դուք կարող եք դանդաղեցնել այդ ամենի ընթացքը և թույլ չտալ կնճիռներին փչացնել ձեր գեղեցկությունը։

Կանայք միշտ փնտրում ենք նոր միջոցներ, որոնք կօգնեն երիտասարդացնել դեմքը տնային պայմաններում և մենք այսօր ուզում ենք կիսվել մի այդպիսի միջոցի բաղադրատոմսով։

Դուք երևի թե գիտեք, թե ինչքան օգտակար է կաթնաշոռը մեր օրգանիզմի համար։ Ոմանք անգամ հաստատում են, որ այն օգնում է բուժել քաղցկեղը։

Ինչպես պարզվել է, այն շատ լավ արդյունավետություն է ունենում նաև կոսմետոլոգիայի ոլորտում։ Եվ եթե դուք բնական միջոցների երկրպագու եք, ուրեմն այս միջոցը ձեզ համար է։

Կաթնաշոռով դիմակ, որը կօգնի ազատվել կնճիռներից և ունենալ երիտասարդ տեսք։

Ակտիվ բաղադրիչների շնորհիվ, կանթաշոռով դիմակը ունակ է լավ տեսք հաղորդել մաշկին, դրա համար էլ այն ունենում է երիտասարդացնող արդյունք։ Մաշկը ունենում է ավելի առողջ տեսք, կնճիռները վերանում են  և դուք ունենում եք մի քանի տարով ավելի երիտասարդ տեսք։

Բաղադրիչներ՝

  • 1 ճաշի գդալ կաթնաշոռ,
  • 2 ճաշի գդալ կաթ,
  • 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ,
  • 1 թեյի գդալ մեղր։
  • Պատրաստումը՝

    Խառնեք բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ կամ այլ սարքի օգնությամբ։ Մեկ շատ կարևոր պայման՝ կիտրոնի հյութը պետք է լինի թարմ, որպեսզի դուք ստանաք լիարժեք արդյունք։

    Ստացված զանգվածը քսեք լվացած դեմքին և թողեք 15-20 րոպե։ Այնուհետև լվացեք դիմակը տաք ջրով։

    Արդյունքները երկար չեն սպասեցնի։

    Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

    Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո