Մոռացեք թանկարժեք միջոցների մասին
Կանայք հաճախ են դիմում զանազան թանկարժեք միջոցների կատարյալ դեմք ունենալու համար: Դրանք հաճախ խնամելու հետ մեկտեղ որոշակի ժամանակ հետո վնասում են մաշկը, քանի որ պարունակում են քիմիա:
Բարեբախտաբար, գոյություն ունի բոտոքսի բնական տարբերակներ, որոնց շնորհիվ դուք կստանաք նույն արդյունքն, ինչ ակնկալում եք կոսմետոլոգներից՝ չվճարելով բոլորովին շատ թանկ: Այդ դիմակը պատրաստելու համար պահանջվող միջոցները հաստատ կգտնվեն ձեր խոհանոցում:
Բաղադրիչներ
— 1 բանան
— մի քանի կաթիլ կիտրոնի հյութ
— 1 ճ/գ մեղր
Պատրաստումը
Կտրտեք բանանը և մի փոքր ճզմեք՝ ավելացնելով կտրոնի հյութը և մեղրը: Այնուհետև լավ խառնեք, որպեսզի ստանաք մածուկանման զանգված:
Օգտագործումը
Բանանի կեղևի ներսի կողմով նախ մերսեք դեմքի մաշկը: Այնուհետև քսեք դեմքին դիմակը և թողեք 15-20 րոպե: Ժամանակը լրանալուն պես լվացեք դեմքը տաք, իսկ վերջում սառը ջրով, որպեսզի ծակոտիները փակվեն: Թեթև չորացրեք դեմքը և օգտագործեք խոնավեցնող կրեմ: Դուք կզգաք ձեր դեմքի մաշկի ակնթարթային փոփոխությունը: Այն ուղղակի անհավանական է:
Զգուշացում. Այս պրոցեդուրան կիրառելուց առաջ անպայման համոզվեք, որ ալերգիկ չեք:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն