Էսօր աշխատանքի էի գնում, ավտոբուսի վարորդին ասեցի մալաթիա տոնավաճառի կանգառը կանգնի, չկանգնե՛ց, իմ ասած կանգառից մի քանի կանգառ ներքև գնաց։ Բոլորը սկսեցին հիստերիայի մեջ ընկնել, ինչ ասես ասեցին այդ խեղճ մարդուն։ Վարորդը ասեց.

֊ Բոլորդ իջե՛ք։

Պասաժիրները խառնվեցին իրար, բա թե ուշանում ենք գործից, էս ինչ ձև ա՞ ։

էս վարորդը ասաց. ֊Իջե՛ք գնանք եկեղեցի իզուր չի, որ ստեղ եմ կանգնել՝ եկեղեցու կանգառը։ Մի պահ լռություն էր, շշմեցին բոլորը եւ ամաչեցին։

Վարորդը ասաց.

֊իջե՛ք, իջե՛ք։ Էդ հարյուր դրամը ինձ մի տվեք, էկեք գնանք մոմ առեք, մեր երեխեքի համար աղոթենք, եթե դուք գործից եք ուշանում իմ տղեն էլ ա ուշանում, սակայն տուն գալուց ա ուշանում՝ խոստացել ա որ հետա գալու՝ առաջին գիծ ա արդեն քանի օր ա հետը չեմ խոսացել, բալիս ձայնը չեմ լսել. ու աչքերը լցրեց ((բոլորը սուս փուս իջան ավտոբուսից մտածեցի գնում են դեպի եկեղեցի …հետո մի պահ նայեցի վարորդին շնորհակալություն հայտնեցի եւ մաղթեցի անփո րձանք վերադարձ մեր բոլոր քաջերին… վերջում ասեց.

Սուրբ Երրորդություն եկեղեցի (Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

-Բալ ջան վախենում եմ ասեմ , բայց զոհված հերոսների անունների մեջ էլ եմ փնտրում տղիս անունը… պարզապես բան չասելով իջել եմ իրա հետ գնացել եմ եկեղեցի մոմ եմ վառել, չոքեչոք աղոթել մեր հայրենիքի խաղաղության ու մեր զինվորների համար։ Աստված ջան պահի պահպանի մեր բալեքին , մի թող այ էս վարորդի պես ծնողների աչքը մնա տղեքի ճամփին..

Գրառումը Կարո Ղարիբյանի էջից