Ֆրանսիայի Օվերգեն-Ռոն-Ալպեր շրջանի ղեկավար Laurent Wauquiez-ը գրել է․
-Ես խոստացել էի, որ երբեք չեմ հրաժարվի Հայաստանից և Արցախից: Այսօր մենք կանգնած ենք Արցախի ժողովրդի կողքին, ովքեր տուժեցին Ադրբեջանի բшրբшրոսական հшրձшկումից: Մարզը 55,000 եվրո է տրամադրում 13 տոննա դեղամիջոցներ և անհրաժեշտ սարքավորումներ ուղարկելու համար `ամեն ինչ կորցրած ընտանիքներին:Մենք Ձեզ մենակ չենք թողնի: Մենք միշտ լինելու ենք հայերի կողքին, ովքեր ցանկանում են իրենց ընտանիքների հետ արժանապատիվ ու խաղաղ ապրել Արցախում:
Իսկ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոն անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի՝ Արցախի վրա կատարած հшրձшկմանը, իր աջակցությունն է հայտնում բարեկամ Հայաստանին, 10,000 եվրոյի օգնություն հատկացնելով Ֆրանսիայի հայկական հիմնադրամին `բժշկական սարքավորումներ, առաջին անհրաժեշտության իրեր (հագուստ, կոշիկ, մանկական սննդամթերք …) գնելու համար